Թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն անարգել զարգանալ

Լուրեր

19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Չնայած Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին՝ թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Իսկ այդ հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր կխաղա Իրանի հյուս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում հիմնված Արեզ ազատ առևտրի գոտին. փոխանցում է ermenihaber-ը:

Նման տեսակետ է հայտնել Արեզի տնօրեն Մուհսին Ներիմանը՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մեջ չընդգրկված 8 երկրներից Իրանի համար ամենակարևորը Թուրքիան է։ Իրանը Թուրքիայից է գնում արտադրության մեջ օգտագործվող հումքի նշանակալի մասը, իսկ թուրքական ընկերությունները կազմում են Իրանի հետ առևտրում պատժամիջոցներից զերծ օտարերկրյա ընկերությունների 30 տոկոսը։

Թավրիզի պլանավորման և կառավարման կազմակերպության նախագահ Դավութ Բեհբուդին էլ հիշեցրել է, որ թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները շատ ամուր հիմք ունեն և ամերիկյան պատժամիջոցները դրանց վրա գործնականում գրեթե չեն կարող ազդել։

Ըստ նրա՝ թուրքական և իրանական կողմի ընկերությունները շարունակում են հավատարիմ մնալ ավելի վաղ կնքված առևտրային պայմանագրերին։ Բեհբուդին համոզմունք է հայտնել, որ Թուրքիան և Իրանը իրենց սեփական դրամական միավորներով և սեփական բանկային կանոնների շրջանակներում կարող են ավելի խթանել երկկողմ առևտրային հարաբերությունները։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Իրանի կառավարությունն էլ իր հերթին բազմիցս ընդգծել է, որ Թուրքիան միշտ կանգնած է իրենց կողքին և որ թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները այս պատժամիջոցներից որևէ կերպ չեն տուժի։