Կանայք քաղաքական ուժերի ցուցակներում. որ ուժը քանի կին թեկնածու է ներկայացրել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Նոյեմբերի 14-ին կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեցին իրենց նախընտրական ցուցակները: Ընդհանուր առմամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ինը կուսակցություն և երկու կուսակցությունների դաշինք: Factor.am-ն առանձնացրել է յուրաքանչյուր քաղաքական ուժի նախընտրական ցուցակում ընդգրկված կանանց թիվը:

«Իմ քայլը» դաշինքի 183 հոգանոց  ցուցակում ընդգրկված են 46 կին թեկնածու, որից 32-ը կուսակցական են, մնացած 14-ը՝ անկուսակցական: Ցուցակի առաջին հորիզոնականներում են ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, լրագրող Գայանե Աբրահամյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը,  ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և այլոք:

Հանրապետական կուսակցության ներկայացրած 125 հոգուց բաղկացած ցուցակում կանանց թիվը կազմում է 40: Նրանցից կուսակցական են 31-ը, 7-ը՝ անկուսակցական, իսկ 2-ը հանդիսանում են «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ, խոսքը Լիլիթ Հովակիմյանի և դերասանուհի Անահիթ Մութաֆյանի մասինն է: Առաջին հնգյակում ՀՀԿ-ական հայտնի կայանք են՝ Արփինե Հովհաննիսյան, Կարինե Աճեմյան, Շուշան Պետրոսյան, Մարգարիտ Եսայան, Հերմինե Նաղդալյան և այլոք:

137 հոգուց բաղկացած «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը թեև դեռ ամբողջական հրապարակված չէ, այդուհանդերձ կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանն ասաց՝  կանանց թիվը 40-ից ավել է: Նրա փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկված են բացառապես կուսակցական կանայք:

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 81 հոգուց բաղկացած ցուցակ, որից 35-ը կին են, 23-ը՝ կուսակցական են, 12-ը՝ անկուսակցական:

ՀՅԴ 152 հոգանոց ցուցակից կանանց թիվը կազմում է 38, որից 18-ը անկուսակցական, 20-ը կուսակցական: Ցուցակի առաջին հորիզոնականներում են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ  Արմենուհի Կյուրեղյանն ու Ռուզան Առաքելյանը:

155 հոգուց բաղկացած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված է 45 կին: Առաջին տասնյակում են կուսակցականներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մաներ Թանդիլյանը, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը, տասնյակը եզրափակում է կրկին ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը:

 «Ազգային առաջընթաց» կուսակցության 81 հոգանոց ցուցակում ընդգրկված են մոտ 35 կին, որոնից գերակշիռ մասը կուսակցական են:  Ի դեպ,  «Ազգային առաջընթաց» կուսակցությունը միակն է, որի նախընտրական ցուցակը կին է գլխավորում՝ Լուսինե Հարոյանը:

«Սասնա Ծռեր» կուսակցության 175 հոգանոց ցուցակից կանանց թիվը կազմում է 64, ցուցակում կրկին մեծ թիվ են կազմում կուսակցականները: Առաջին տասնյակում ընդգրկված են Հերմինե Մկրտչյանը, Կառա Չոբանյանը, հաջորդ տասնյակում՝ Լիանա Ստեփանյանը, Տաթևիկ Բեժանյանը և այլոք:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրել է 87 հոգանոց ցուցակ, որից 27-ը՝ կին:

«Մենք» կուսակցությունների դաշինքի 144 հոգանոց ցուցակից կանանց թիվը կազմում է 34: Առաջին տասնյակում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անժելա Խաչատրյանը, ինչպես նաև Անահիտ Ադամյանը:

Նշենք, որ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված կանանց թիվը: Նրանց ցուցակն ամբողջությամբ հրապարակված չի, իսկ կուսակցության որևէ անդամից այդ թիվը պարզել չհաջողվեց:

Դատելով քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներից, կարող ենք ասել, որ քաղաքական ուժերը ամեն ինչ արել են օրենքի պահանջին համապատասխան, այն է՝  ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Այս դրույթը, սակայն, պահպահնվել է միայն ի օգուտ տղամարդկանց, այսինքն՝ քաղաքական ուժերի ցուցակներում կանանց ներգրավվածությունը 30 տոկոսը չի գերազանցում: