Հեգսեթը հայտարարել է, թե «անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ուղղակիորեն դիմել ամերիկյան ժողովրդին։ Նա լրատվամիջոցներին մեղադրել է նրանում, որ ցանկանում են ամերիկացիներին ներշնչել, որ «պտտվում ենք դեպի անվերջ անդունդ, կամ հավերժական պատերազմ, կամ ճահիճ», սակայն ըստ Հեգսեթի, «ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից», գրում է BBC-ն։

Պաշտոնյան անդրադարձել է քննադատությանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի հետ հակամարտության մեջ է մտել առանց հստակ նպատակի, ասելով, որ իրենց այսօրվա նպատակները նույնն են, ինչ առաջին օրը՝ «անփոփոխ», «նպատակին համապատասխան» և «ծրագրին համապատասխան»։ Ըստ Հեգսեթի՝ դրանք ներառում են՝ հրթիռային կայանքների ոչնչացում, Իրանի պաշտպանական-արդյունաբերական բազայի ոչնչացում, Իրանի նավատորմի ոչնչացում, Իրանի կողմից երբեք միջուկային զենք չստանալու ապահովում։

Իրանի իշխանություններին համեմատելով Գազայի ՀԱՄԱՍ-ի հետ՝ Հեգսեթն ասել է, որ Իրանը գումար է ներդրել թունելների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեջ։ Սակայն, ըստ պաշտոնյայի, ԱՄՆ-ը նրանց հետապնդում է «մեթոդականորեն, անողոք և ճնշող մեծամասնությամբ, ինչպես աշխարհի ոչ մի այլ զինվորական չի կարող անել»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը մինչ օրս հարվածել է Իրանում ավելի քան 7000 թիրախի՝ հավելելով, որ հինգշաբթին կլինի մինչ օրս ամենամեծ հարվածային փաթեթը, «ինչպես երեկ»։

«Մեր կարողությունները շարունակում են աճել, Իրանի կարողությունները շարունակում են քայքայվել»,- ասում է նա՝ հավելելով, որ Իրանի օդային պաշտպանությունը «կոտրվել է»։

ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները ամերիկյան ուժերի վրա «կրճատվել են 90%-ով հակամարտության սկզբից ի վեր»։ Վաշինգտոնը, ըստ նրա, վնասել կամ խորտակել է առնվազն 120 իրանական ռազմածովային նավ, որոնց մակերեսային նավատորմը «այլևս գործոն չէ», իսկ սուզանավերը՝ «անհետացել են»։

«Նման ռեժիմը, որը չի հրաժարվում իր միջուկային նկրտումներից, ոչ միայն տարածաշրջանային խնդիր է, այլև ուղղակի սպառնալիք Ամերիկայի, ազատության և քաղաքակրթության համար»,- ասում է Հեգսեթը Իրանի մասին։

Նա նաև ասել է, թե «աշխարհը, Մերձավոր Արևելքը, անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում և նույնիսկ սեփական մամուլի որոշ հատվածներ պետք է մեկ բան ասեն նախագահ Թրամփին՝ «շնորհակալություն»։

Հարցին՝ որքա՞ն մոտ է ԱՄՆ-ն Իրանի հարցում Թրամփի նպատակներին հասնելուն, ԱՄՆ պաշտպանության նախարարը պատասխանել է. «Մենք չենք ցանկանում դրա համար որոշակի ժամանակացույց սահմանել»։ Նա հավելում է, որ ԱՄՆ-ն «ծրագրի համաձայն է գործում»։

Ինչ վերաբերում է հրապարակմանը, որ Պենտագոնը Սպիտակ տնից լրացուցիչ միջոցներ է խնդրել Իրանի պատերազմը լրացնելու համար, Հեգսեթն աել է, որ թիվն «ակնհայտորեն կարող է փոխվել»։

«Վատ տղաներին սպանելու համար գումար է պետք»,- ասում է Հեգսեթը՝ հավելելով, որ կարևոր է, որ նրանք «պատշաճ կերպով ֆինանսավորվեն» ապագայում անհրաժեշտ ցանկացած բանի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի