Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» խփել է 7 գոլ, հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

Չեմպիոնների լիգայում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ Վերջին չորս ուղեգրերը նվաճել են կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը 7։2 հաշվով վստահ հաղթանակ է տարել անգլիական «Նյուքասլի» նկատմամբ, որի դեմ առաջին հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի (1։1) (տեսանյութ)։

«Բավարիան» երկրորդ խաղում ևս հաղթել է իտալական «Ատալանտային»՝ 4:1 (տեսանյութ): Առաջին մրցավեճում Գերմանիայի չեմպիոնն ուժեղ էր գտնվել 6։1 հաշվով։

«Լիվերպուլն» առաջին խաղում թուրքական «Գալաթասարային» նվազագույն հաշվով պարտվելուց հետո հասել է տպավորիչ ռևանշի՝ տնային հաղթանակ տանելով 4։0 հաշվով (տեսանյութ)։

Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել է Լոնդոնի «Տոտենհեմին», որին տանը հաղթել էր 5:2 հաշվով (տեսանյութ)։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները․

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» (Անգլիա)