684.5 մլն դրամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ ճանապարհների նորոգման համար

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում նախատեսվում է ճանապարհների նորոգում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 684.5 մլն դրամ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների միջին նորոգման աշխատանքների համար։

Նախագծի համաձայն՝ աշխատանքներ կիրականացվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Բուզանդ, Պարոնյան, Պռոշյան, Սարյան փողոցներում։

Ըստ նախագծի՝ նշված հատվածները հանդիսանում են կարևոր տրանսպորտային և ներկայացուցչական ուղիներ, որոնք ընդգրկված են գագաթնաժողովի անցկացման վայրերին և պաշտոնական երթուղիներին հարող գոտում։

Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ այս փողոցներում առկա են ծածկույթի մաշվածություն և տեղային դեֆորմացիաներ, որոնք թեև վթարային չեն, սակայն չեն համապատասխանում միջազգային բարձր մակարդակի միջոցառման պահանջներին։

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է նորոգել շուրջ 57,957.5 քմ ճանապարհահատված, ինչի արդյունքում կբարելավվի երթևեկության անվտանգությունն ու հարմարավետությունը, ինչպես նաև կապահովվի գագաթնաժողովի համար անհրաժեշտ ներկայացուցչական միջավայր։

Նարեկ Կիրակոսյան