Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Գլխուղեղի աջակողմյա կաթվածով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն երկու տարի կալանքի տակ պահվող 42-ամյա Սուրեն Մուրադյանն օրեր առաջ երկրորդ կաթվածն է ստացել․ այս անգամ գրեթե ամբողջովին թուլացել է նրա մարմնի ձախակողմյան հատվածը։ Factor TV-ն այս մասին ահազանգն այսօր ստացել է քրեակատարողական հիմնարկից․

«Գրեթե ամեն հարցում նրա խցակիցներն են օգնում, անգամ գրկած են զուգարան տանում, կերակրում, ձեռքերը լրիվ դողում են, չի կարողանում նորմալ խոսել։ Երեկ տարել են «Վաղարշապատ» ԲԿ, սակայն ընդամենը մի քանի րոպե ինչ-որ ստուգումներ են կատարել ու կրկին հետ բերել հիմնարկ։ Սուրենի վիճակը շատ վատ է, սայլակի վրա է»,- Factor TV-ին փոխանցեց ՔԿՀ-ի իր աղբյուրը։

Այսօր կալանավորի գործով հերթական դատական նիստը պետք է կայանար, սակայն հետաձգվել է։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի աշխատակազմից Factor TV-ին հայտնեցին, որ կալանավորին դատարան չներկայացնելու հիմքով նիստը չի կայացել։ Հարցին՝ ինչո՞ւ չի ներկայացվել, աշխատակազմից նշեցին՝ չգիտեն։ Մեր աղբյուրը հետևյալ կերպ մեկնաբանեց իրավիճակը․ «Այսպես թե այնպես չէին ներկայացնելու, ոչ ոք Սուրենին գրկած չէր տանելու, սայլակ դներ, հետո էլի հետ դնեին, բերեին»։

Սուրեն Մուրադյանի  խնդրին վերջին մեկ տարում Factor TV-ն պարբերաբար անդրադարձել է։ Մենք դեռևս մայիսին էինք այցելել կալանավորին․ նա պատմել էր, որ հաճախ է ուշաթափվում, անընդհատ ցնցումների մեջ ընկնում, միշտ գլխացավեր ունի, առողջական վիճակը բավական ծանր է, սակայն պատշաճ բուժում չի ստանում, միայն ցավազրկողներ են տալիս։ 

Պաշտպանական կողմը դեռևս նախորդ տարվա հուլիսին դիմել էր դատարան դատաբժշկական փորձաքննություն նշանակելու խնդրանքով։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը և նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի՝ արդյոք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել էր որոշումից ավելի քան մեկ ամիս անց՝ սեպտեմբերի սկզբին, իսկ պատասխանը ստացվել միայն նոյեմբերի 14-ին՝ Factor TV-ի գրավոր հարցումից, բազմաթիվ ահազանգերից, գերատեսչություններ զանգերից և հարցերից հետո։ Հանձնաժողովը որոշել էր, որ Սուրեն Մուրադյանի հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է և կարող է շարունակել մնալ անազատության մեջ։ Հենց այս որոշումից հետո կալանավորը հացադուլի էր դիմել, սակայն մի քանի օր անց դադարեցրել, քանի որ առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

Փաստացի, այս որոշումից 5 ամիս անց կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել։

Սուրեն Մուրադյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է նաև դատական նիստերի ժամանակ, ինչի հետևանքով ստիպված են լինում Շտապ օգնություն հրավիրել դատարան։ Չնայած առողջական այս վիճակին ականատես լինելուն՝ հունվարի 26-ին դատավոր Արման Բաբախանյանը որոշում է կայացրել մինչև մայիսի 9-ը երկարաձգել Սուրեն Մուրադյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։

Ռոզա Վարդանյան