Դատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցը

Լուրեր

18.03.2026 | 17:00
NBA-ի նախորդ եզրափակիչի մասնակիցն անընդմեջ պարտությունների հակառեկորդ է գրանցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 16:48
Սաուդյան Արաբիան ԱԹՍ է խոցել Ռիադում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների մոտ
18.03.2026 | 16:39
Միրզոյանը Մասկատում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
18.03.2026 | 16:28
Ադրբեջանից Իրան է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը
18.03.2026 | 16:19
Կրեմլը «խստորեն դատապարտել է» Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը
18.03.2026 | 16:10
Միրզոյանը հանդիպել է Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարի հետ
18.03.2026 | 16:00
Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման․ HSBC բանկի վրա ավազակային հարձակման գործով դատավճիռը մտել է ուժի մեջ
18.03.2026 | 15:51
ՄԱԿ-ի ծովային կազմակերպությունը հատուկ նիստ է անցկացնում Լոնդոնում
18.03.2026 | 15:41
Իրանում տղամարդը մահապատժի է ենթարկվել իսրայելական Մոսադի համար լրտեսության մեղադրանքով
18.03.2026 | 15:33
Նարդին Մուլահուսեյնովիչ․ Կարծում եմ՝ արժանի էի հրավիրվել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական
18.03.2026 | 15:21
Լարիջանիի սպանությունը չի ապակայունացնի Իրանի քաղաքական համակարգը. Արաղչի
18.03.2026 | 15:19
Դատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցը
18.03.2026 | 15:10
Միքայել արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ // Պապոյանը՝ Իրանի պատերազմի հետևանքների մասին․ ԼՈՒՐԵՐ
18.03.2026 | 15:03
Թրամփի հայտարարությունից հետո Կուբայի նախագահը հայտնել է ագրեսորին դիմակայելու պատրաստակամության մասին
18.03.2026 | 14:55
Իսրայելը հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին՝ խոստանալով «անակնկալներ»
Բոլորը

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝

« 2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը, որից «զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, լոգարանը՝ 27 քմ, փայտե տնակը՝ 48 քմ» և հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը 2014 թվականի հուլիսի 24-ի պայմանագրով 8.717.184 դրամով օտարվել է Ա.Ս.-ին:

«Հետագայում, 2017 թվականի հուլիսի 17-ին Ա.Ս.-ն նշված հատուկ նշանակության հողատարածքը և շինությունները, այդ թվում՝ զորանոցը, ընդամենը 400.000 դրամով օտարել է Վ.Գ.-ին (Վազգեն արքեպիսկոպոս Գալստանյան):

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հուլիսի 4-ին տրված միասնական տեղեկանքի և Վ.Գ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վկայակոչած պայմանագրով օտարված հողամասը օտարման պահին և առ այսօր ըստ նպատակային նշանակության հանդիսանում է հատուկ նշանակության հողամաս:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք հատուկ նշանակության հողեր են: Քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և Հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Վերոհիշյալ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերն ու շինությունները չեն կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա, ուստի ենթակա չեն օտարման:

Քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան, նկատի ունենալով, որ հատուկ նշանակության հողամասի և դրա վրա առկա զորանոցի նկատմամբ օրենքի ուժով չեր կարող ծագել Վ.Գ.-ի սեփականության իրավունքը, ուստի 2026 թվականի մարտի 16-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Գ.-ի՝ պահանջելով Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 հասցեում գտնվող հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը և դրա վրա առկա՝ 39.78 քմ մակերեսով բնակելի շինությունը, 30.06 քմ մակերեսով քարե շինությունը, 696.01 քմ մակերեսով զորանոցը, 344.93 քմ մակերեսով ճաշարանը, 35.4 քմ մակերեսով պահեստը, 77.24 քմ մակերեսով փայտե տնակը, 26.84 քմ մակերեսով օժանդակ շինությունը վերադարձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը:

Միաժամանակ Գլխավոր դատախազությունը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 14-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ա.Ս.-ի և երրորդ անձանց, այդ թվում՝ Վ.Գ.-ի՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Նշված հայցով կիրառվել է հայցային վաղեմություն, սակայն Գլխավոր դատախազության կողմից վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով»:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։

Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։ Սրբազանը դեռ տեղյակ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել»,- հայտում է Տաթրիկ Սողոյանը