Նարդին Մուլահուսեյնովիչ․ Կարծում եմ՝ արժանի էի հրավիրվել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչն ափսոսանք է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականից հրավեր չի ստացել 2026թ․ աշխարհի առաջնության անցումային խաղերի համար։

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ արժանի էի հայտացուցակում լինելուն։ Ես հարգում եմ մարզչի որոշումը, բայց որպես Կոնֆերենցիայի լիգայի լավագույն ռմբարկու, զգում եմ, որ կարող էի օգնել թիմին։ Այնուամենայնիվ, իմ նպատակն է շարունակել աշխատել, ապացուցել իմ արժեքը և դառնալ ավելի լավը։ Երբ լինի հրավեր ազգային հավաքականից, ուրախ կլինեմ ընդունել այն»,- բոսնիացի հարձակվողի խոսքը մեջբերում է Avaz-ը։

Այս մրցաշրջանում Նարդին Մուլահուսեյնովիչն 9 գոլ է խփել «Նոայի» կազմում։ Կոնֆերենցիաների լիգայում 28-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 5 գոլի հեղինակ ու խմբային փուլի լավագույն ռմբարկուն էր։