ԶԼՄ ղեկավարներ և լրագրողներ դիմել են Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ բաց նամակով են դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին
Պատճենները՝ 

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին

ՀՀ ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին

Հարգելի պարոն Փաշինյան,

Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հետհեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին:

Այս ընթացքում Սամվել Մայրապետյանի փաստաբանները բոլոր հնարավոր ատյաններին դիմել են խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, սակայն դրանք մերժվել են: Մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ եւ մտավորականներ եւս միջնորդել են ՀՀ Գլխավոր Դատախազին իրենց անձնական երաշխավորությունների հիմքով Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքով: Այս ջանքերը եւս հաջողությամբ չեն պսակվել, չնայած այն հայտնի փաստին, որ Սամվել Մայրապետյանն ունի նաեւ առողջական լուրջ խնդիր: Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով, հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելով, անձնական եւ գույքային հաշիվները կալանքի տակ առնելով՝ ցուցմունք կորզելու փորձ է արվում:

Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ եւ բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր եւ սկզբունքային անձնավորություն է: Հետեւաբար` վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի եւ որեւէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը:

Հարգանքով՝

1. Արա Թադեւոսյան, «Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն

2. Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական, քաղաքական ծրագրերի տնօրեն

3. Մերուժան Սարգսյան, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն

4. Արթուր Եզեկյան, «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն

5. Արմեն Արզումանյան, «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն

6. Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

7. Հակոբ Ավետիքյան, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

8. Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

9. Արմենիկա Կիվիրյան, News.am կայքի գլխավոր խմբագիր

10. Ավետ Դեմուրյան, Assosiated Press գործակալության հայաստանյան թղթակից

11. Աշոտ Գազազյան, Deutsche Welle մեդիաընկերության հայաստանյան թղթակից

12. Վարդուհի Իշխանյան, «Անկախ» կայքի գլխավոր խմբագիր

Սույն բաց նամակին կարող են միանալ այլ ԶԼՄ ղեկավարներ եւ անհատ լրագրողներ: