Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի Մ-23 չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել է Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցել է վրացի Գիորգի Կոչալիձեի հետ ու հաղթել երկու րոպեում՝ 9։0։ Եզրափակիչի ճանապարհին Սուրեն Աղաջանյանը երեք տպավորիչ հաղթանակ էր տարել 9։0, 10։8, 9։1 հաշիվներով։

Աշոտ Խաչատրյանը (72 կգ) հաղթել է սփոփիչ գոտեմարտում, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում 1։4 հաշվով պարտվել է հույն Արիոնաս Կոլիցոպուլոսին։

10 ըմբիշով մրցավայր մեկնած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը մրցելույթն ավարտել է երկու ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալով։ Մարտի 14-ին Արամայիս Հարությունյանը (130 կգ) հռչակվել էր Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մանվել Խաչատրյանն (55 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ-ում նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ ու երրորդ տեղն էր գրավել թիմային պայքարում։