Հանրապետականը կլինի խորհրդարանում. Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք՝ որպես հանրապետականներ, մասնակցելու ենք ընտրություններին՝ հիմքում ունենալով թիմ մեկ խնդիրը՝ Արցախի հարցում որևէ միակողմանի զիջման չգնալը:

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք նպատակ չունենք նշելու, որ այսօրվա իշխանությունն ազգադավ է կամ ուզում է գնալ զիջումների: Մենք տենց դիշովի պոպուլիզմով չենք զբաղվում: Մենք պարզապես ասում ենք, որ կա լուրջ մարտահրավեր, և մենք, որպես պատասխանատու քաղաքական ուժ, անելու ենք ամեն ինչ՝ ներդնելով մեր փորձը, մեր կապերը, մեր գիտելիքները, որպեսզի թույլ չտանք արցախյան հիմնահարցում որևէ անցանկալի զարգացում»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համապետական ցուցակին, որում Էդուարդ Շարմազանովը 6-րդ հորիզոնականում է. կարծում է՝ քաղաքական գործիչների արժեքը միայն ցուցակներում տեղ զբաղեցնելը չէ: «Ավելին, ես նախկինում էլ նշել եմ, որ իմ պայքարը մանդատի կամ ցուցակում լավ տեղ ունենալը չէ, չնայած չեմ կարծում, որ 6-րդ համարը վատ տեղ է: Ես գաղափարի մարդ եմ, սկզբունքի մարդ եմ»,- ընդգծեց Շարմազանովը:

Ժողովուրդը, նրա համոզմամբ, ձայն կտա, և Հանրապետականը կլինի խորհրդարանում. «Ակնկալում ենք «Իմ Քայլ»-ից հետո լինել երկրորդ ուժը»:

Մանրամասները՝ տեսանյութում: