Թուրքիայում ընդդիմադիրները պատժվում են

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Գրողների միջազգային միության (PEN) Թուրքիայի գրասենյակը բանտարկված գրողների օրվա՝ նոյեմբերի 15-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Թուրքիայում գրողներն ու լրագրողները պատժվում են ընդդիմադիր լինելու պատճառով. փոխանցում է ermenihaber-ը:

«Մարդկանց փորձում են պատժել ոչ թե իրենց ասածների համար, այլ հենց ընդդիմադիր լինելու համար, այդ պատճառով էլ Թուրքիայում «ուղեղների» նկատելի և աննկատ արտագաղթ կա։ Նրանք հեռանում են երկրից կամ պատրաստվում են հեռանալ, իսկ դա Թուրքիայի համար շատ մեծ կորուստ է», – նկատել է տվել գրասենյակի ղեկավար Իբրահիմ Հալիլ Օզջանը։

Նա հավելել է, որ այս պահին թուրքական բանտերում կալանավորված կամ ազատազրկման դատապարտված շուրջ 130 գրող և լրագրող կա, որոնց թվում գերակշիռ մաս են կազմում լրագրողները։

Օզջանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում խնդիրներ ունեն ոչ միայն ազատազրկված մտավորականները, այլև նրանք, ովքեր ստիպված են եղել փախչել արտերկիր, սակայն նրանց նկատմամբ հետապնդումները չեն դադարել։

Այս համատեքստում նա հիշեցրել է անվանի գրող, լրագրող և հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռագըփ Զարաքոլուի մասին, ով ներկայումս գտնվում է Շվեդիայում։ 2011թ․ կատարած մի հայտարարության պատճառով Զարաքոլուի դեմ հարուցված քրգործի շրջանակներում 2018թ․ սեպտեմբերին Ինտերպոլի «կարմիր քարտի» հրապարակման որոշում է կայացվել։

Թուրքիայում մամուլի ազատության անմխիթար վիճակը պարբերաբար արտացոլվում է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած զեկույցներում։ Մասնավորապես «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից կազմված «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 2002թ․ զբաղեցնում էր 100-րդ, իսկ 2018թ․՝ 180 երկրների ցանկում 157-րդ տեղը:

Իսկ Թուրքիայի PEN-ի պաշտոնակայքում նոյեմբերի 15-ի առթիվ կատարված պաշտոնական հրապարակմամբ կոչ է ավել շտապ միջազգային շարժում սկսել՝ պաշտպանելու աշխարհի տարբեր տեղերում իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելիս թիրախավորվող և անգամ սպանվող լրագրողներին։

Միջազգային PEN-ը սկսած 1981թ․-ից նոյեմբերի 15-ը նշում է որպես բանտարկված գրողների օր։