Նիստերը՝ դռնբաց, հարցերի մեծ մասը՝ չզեկուցվող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը
Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում գործադիրը կարգավորեց իր գործունեության անցկացման կարգը՝ նիստերը դռնփակ և դռնբաց անելու մասին հարցը, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ժամանակին աղմուկ հարուցած հարցերից մեկն էր։
Ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ Կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց, իսկ վարչապետի որոշմամբ՝ կլինեն նաև նիստեր, որոնք կանցկացվեն դռնփակ ռեժիմում։
Ըստ էության՝ Կառավարության նիստերը դռնբաց են անցկացվում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու օրվանից ի վեր, սակայն դռնբաց նիստերին զուգահեռ հիմա շատացել են չզեկուցվող հարցերը։
Օրինակ՝  գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից մեծամասնությունը՝ 25-ը,  չզեկուցվող է, մեկը՝ գաղտնի․ ստացվում է օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասի  քննարկումը դարձյալ փակ է մնում լրագրողների համար։
Իսկ որպես կանոն՝ չզեկուցվող հարցերը լինում են շատ կարևոր։
Նոյեմբերի 15-ի Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից են օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին», «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», Ազգային ժողովի կողմից գնման գործընթաց կազմակերպելու և Կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 230-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ հարցեր։
Աղավնի Սուքիասյան