Թրամփը նշել է, որ Իրանի հավաքականը կարող է մասնակցել ԱԱ-2026-ին․ ՖԻՖԱ-ի նախագահ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պատմել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու խոսել 2026թ․ աշխարհի առաջնության մասին։

«Այսօր երեկոյան ես հանդիպեցի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ քննարկելու առաջիկա աշխարհի առաջնության նախապատրաստական ​​աշխատանքները և մրցաշարի աճող սպասումները։

Մենք նաև քննարկեցինք Իրանում ստեղծված իրավիճակը և այն փաստը, որ Իրանի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Մեր զրույցի ընթացքում նախագահ Թրամփը կրկին նշեց, որ Իրանի հավաքականը, անկասկած, իրավունք ունի մասնակցելու Միացյալ Նահանգներում կայանալիք մրցաշարին։

Հիմա, ավելի քան երբևէ, մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը կարող է միավորել մարդկանց: Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգների նախագահին աջակցության համար. սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- Ջանի Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին հարվածներ է հասցնում է Իրանին։

ԱԱ-2026-ը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում։ Առաջին անգամ Մունդիալին կմասնակցի 48 հավաքական։ Իրանի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։