Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում առաջարկում էր «տոտոները» և «վիվարոները» փակել, իսկ 2014-ին ԱԺ-ում խաղադրույք էր կատարում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախընտրական ցուցակների եռուզեռով տարված` այսօր Ազգային ժողովի քառօրյայի աշխատանքները հետին պլան էին մղվել: Մինչդեռ խորհրդարանում այսօր բավականին հետաքրքիր քննարկում էր․ Ազգային ժողովը քննարկում էր ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հեղինակած նախագիծը, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների՝ «տոտոների», «վիվարոների» գործունեությունը:

Այսպիսով՝ Ֆարմանյանն առաջարկում է «Շահումով խաղերի, վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում կփակվեն «վիվարոների» գրասենյակները, ինչպես նաեւ կդադարեցվի դրանց համացանցային գործունությունը: Այսինքն՝ հնարավոր չի լինի օնլայն խաղադրույք կատարել:

Այս օրենքի քննարկման ժամանակ մի ուշագրավ հայտարարություն արվեց Սամվել Ֆարմանյանի կողմից:

Մասնավորապես, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ֆարմանյանին մեղադրեց, որ չի կարողացել այս նախագիծն ԱԺ բերել իշխանությունների օրոք, Ֆարմանյանն արձագանքեց․

«Այո, ընդունում եմ, որ այս նախագիծը չի դարձել օրենք, դա նախորդ կառավարությունների գործունեության արդյունքն է: Ես չեմ կարող ստել, պնդել հակառակը: Ես չեմ գտնվել այնքան ուժեղ իմ թիմակիցների շրջանում՝ իմ ազդեցությամբ, որ կարողանամ այս նախագիծը դարձնել օրենք: Ես դա ընդունում եմ: Բայց մեզ հաջողվել է կատարել որոշակի կես քայլ»,- ասաց նա:

Սակայն Ֆարմանյանի այս խոստովանությունը միակ ինտրիգը չէր: Այս օրենսդրական փոփոխությունները կատարելու համար ՀՀԿ-ական պատգամավորը դիմեց բոլոր խմբակցություններին, խնդրեց-համոզեց, որ կողմ քվեարկեն:
Սամվել Ֆարմանյանի այս մտահոգությունների համատեքստում հիշարժան է դառնում այն, որ 2014 թվականի սեպտեմբերի 30-ին մի շարք լրատվական կայքեր ֆիքսել էին, որ Ազգային ժողովի դահլիճում Ֆարմանյանը բուքմեյքերական ընկերության կայքի միջոցով ֆուտբոլի խաղադրույք է կատարում:

Թեեւ Ֆարմանյանը հերքել էր՝ նշելով, որ ընդամենը խաղ է խաղացել։

Հայկ Վարդանյան