Իրանի նոր գերագույն առաջնորդը Լոնդոնում շքեղ բնակարաններ ունի. Bloomberg

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նորանշանակ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Լոնդոնի արևմտյան մասում երկու շքեղ բնակարան ունի՝ «դեպի Իսրայելի դեսպանատուն տեսարանով»։ Այս մասին ասվում է Bloomberg-ի հետաքննությունում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ երկու բնակարաններ, որոնք Մոջթաբան ձեռք է բերել տարբեր միջնորդների միջոցով 2014 և 2016 թվականներին, բայց վերջերս են հայտնաբերվել, գտնվում են իսրայելական դեսպանատան նույն փողոցում գտնվող շենքի վեցերորդ և յոթերորդ հարկերում, Քենսինգթոնի «Փելաս Գրին»-ում։

The Times of London-ը նույնպես մարտի 5-ին հաղորդել է, որ վիճելի բնակարանային շենքը «Իսրայելի դեսպանատան կողքին է՝ Փելաս Գրինում»։ Բնակարանները նաև մոտ են Քենսինգթոնի պալատին, որը Ուելսի արքայազնի և արքայադստեր՝ Ուիլյամի և Քեյթի պաշտոնական նստավայրն է։

Այս հաղորդագրությունները տարածվեցին այն բանից հետո, երբ ուրբաթ առավոտյան Լոնդոնում ձերբակալվեցին չորս իրանցիներ՝ Իրանի և Բրիտանիայի քաղաքացիներ՝ Լոնդոնի հրեական համայնքի հետ կապված «վայրերի և անհատների» հսկողության կասկածանքով։

Times of Israel-ի հաղորդմամբ՝ Քենսինգթոնի բնակարանների վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է Bloomerg-ի հունվարյան հետաքննությունից, որը ներկայացրել է Մոջթաբա Խամենեիի անշարժ գույքը, որոնցից մի քանիսը ձեռք են բերվել Ալի Անսարի անունով միջնորդի և «կեղծ ընկերությունների» միջոցով, այդ թվում՝ Մեն կղզում գտնվող Birch Ventures անունով ընկերության։ Ըստ Daily Mail-ի՝ Քենսինգթոնի երկու բնակարանները, ենթադրաբար, արժեն շուրջ 40 միլիոն դոլար։

Bloomberg-ի հոդվածում ասվում է, որ Մոջթաբայի անշարժ գույքի ընդհանուր պորտֆելը՝ հարյուր միլիոնավոր դոլարներ արժողությամբ, ներառում է տասնյակից ավելի անշարժ գույք Լոնդոնում, այդ թվում՝ Լոնդոնի հյուսիսային Բիշոփս պողոտայում։

Թեև Մոջթաբան «իր անունով ակտիվներ չի գնում, նա ուղղակիորեն ներգրավված է գործարքներում, որոնցից մի քանիսը ձգվում են առնվազն մինչև 2011 թվականը», հաղորդում է Bloomberg-ը:

«Նրա ֆինանսական ուժն ընդգրկել է ամեն ինչ՝ Պարսից ծոցից մինչև շվեյցարական բանկային հաշիվներ և բրիտանական շքեղ գույք, որի արժեքը գերազանցում է 100 միլիոն ֆունտ սթերլինգը (138 միլիոն դոլար)։ Ընկերությունների ցանցն օգնել է Խամենեիին միջոցներ ուղղել, որոշ գնահատականներով՝ միլիարդավոր դոլարներ, դեպի արևմտյան շուկաներ՝ չնայած 2019 թվականին նրա նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցներին»,- նշել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին և արևմտյան առաջատար հետախուզական գործակալության գնահատականները:

Bloomberg-ը հայտնել է, որ հոլդինգները ներառում են նաև շքեղ առանձնատուն Դուբայի Բևերլի Հիլզում և եվրոպական բարձրակարգ հյուրանոցներ Ֆրանկֆուրտից մինչև Մայորկա»: Գնումների համար միջոցները փոխանցվել են Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների բանկային հաշիվների միջոցով, հաղորդում է Bloomberg-ը՝ հավելելով, որ ըստ իր աղբյուրների՝ գումարը հիմնականում գոյացել է իրանական նավթի վաճառքից:

Bloomberg-ը հայտնել է նաև, որ գույքի պորտֆելի հետ կապված փաստաթղթերից ոչ մեկը չի նշում Խամենեին որպես անմիջական սեփականատեր։ Փոխարենը գնումներ են հայտնվում 57-ամյա իրանցի գործարար և շինարարության մագնատ Անսարիի անունով, ում հետաքննությունը որակել է որպես «ֆինանսական խողովակ» նոր գերագույն առաջնորդի և ընտանիքի ընկերոջ համար:

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Անսարիի նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ ենթադրյալ կապերի պատճառով: Հայտարարելով պատժամիջոցների մասին՝ բրիտանական իշխանություններն Անսարիին անվանել են «կոռումպացված իրանցի բանկիր և գործարար», որն «օժանդակել և աջակցել է թշնամական գործունեությանը»: Bloomberg-ը հայտնել է, որ Անսարին Կիպրոսի անձնագիր է ստացել 2016 թվականին, ինչը նրան հնարավորություն է տվել բանկային հաշիվներ բացել և ընկերություններ ստեղծել ամբողջ Եվրոպայում:

Անսարին իր փաստաբանի միջոցով Bloomberg-ին փոխանցած հայտարարության մեջ ասել է, որ «կտրականապես հերքում է, որ երբևէ ֆինանսական կամ անձնական հարաբերություններ է ունեցել Մոջթաբա Խամենեիի կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ»: Նա նաև ասել է, որ մտադիր է վիճարկել իր դեմ սահմանված պատժամիջոցները։ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել 2019 թվականին՝ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի