Չպիտի թույլ տալ, որ այս հեղափոխությունը ձախողի, դա հղի է պատերազմով․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

««Լույս» դաշինքն այլևս չկա, ինչի համար ես դաշինքին համակրողներից ներողություն խնդրեցի, որ չկարողացանք դա պահել, «Ելք»-ը նույնպես չկա, դրանք քաղաքական գործընթացներ են, որոնք իրենց բնականոն հունով գնում են, և միգուցե, դա ճիշտ էլ է, որ այդպես պիտի լինի, այդ մենք ենք, որ այդքան ցավով ենք ընդունում։ Ես իմ կյանքի լավ հիշողությունների մեջ եմ տեսնում «Ելք» դաշինքի, «Լույս» դաշինքի հետ համագործակցությունները, այդ դաշինքներում ներգրավված բոլոր ընկերներիս էլ հաջողություն եմ մաղթում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նորաստեղծ «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը։

Նա, անդրադառնալով իր և իր նախկին դաշնակիցների՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հարաբերություններին, ասաց, որ պահպանվում է փոխադարձ հարգանքը․ «Խնդիրը ոչ թե քաղաքական հարթության մեջ բաժանումների, հակադրության կամ իրար հետ վիճելու մեջ է եղել, այլ տակտիկական մոտեցումների, ձևաչափի մեջ։ Իսկ գաղափարի առումով, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում, ուզում ենք, որ փոխվեր այս իշխանությունը, հեղափոխությանը թիկունք ենք եղել, թե չէ, հիմա ուզում ենք, որ այդ հեղափոխությունն իր վերջնական կետին հասնի, այս առումներով մեր մեջ տարաձայնություններ չկան։ Մեզ ընդհանրացնող հանգամանքներն անհամեմատ ավելի շատ են, քան մեզ տարբերողները, և ասեմ, որ դա շատ ավելի կարևոր է»։

Արամ Սարգսյանը նաև ասաց, որ չնայած տարածված լուրերին, իր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, «Մենք» դաշինքի ցուցակում չի լինի․ «Ես կուզենայի, որ եղբայրս առաջադրվեր Արարատում, ինքն այնտեղից բավականին շատ ձայներ կհավաքեր, եթե անգամ վարկանիշայինով չանցներ, թիմին մեծ հաջողություն կբերեր։ Բայց, ցավոք սրտի, եղբայրս առողջական խնդիրներ ունեցավ, սրտի տագնապ ունեցավ և բժիշկներն էլ խորհուրդ չտվեցին, որ նա մասնակցի այսպիսի պրոցեսների»։

Ներկա իշխանություններին քննադատելը կարող է վատ հետևանքներ ունենալ, կեսկատակ-կեսլուրջ ասաց Արամ Սարգսյանը, հավելելով, որ «Մենք» դաշինքն այլընտրանք կլինի Փաշինյանի իշխանությանը․ «Մենք քաղաքական առումով գաղափարական այլընտրանք ենք լինելու։ Նիկոլ Փաշինյանը, նախորդների նման,  չափից ավելի կարևորում է Ռուսաստանը, գտնում է, որ հարաբերություններն էլ ավելի է խորացնել պետք, բայց մենք գտնում ենք, որ միայն այս մոտացմամբ չպետք է շարժվենք։ Արտաքին քաղաքական մոտացեումներն էլ պիտի դիվերսիֆիկացվեն, որովհետև շատ վտանգավոր է բոլոր ձվերը նույն զամբյուղում դնելը»։

«Մենք» դաշինքի թեկնածուն հեղափոխությանը տեր կանգնելու կոչ արեց, հակառակ դեպքում ասաց, այն լի է վտանգներով․ «Չպիտի թույլ տալ, որ այս հեղափոխությունը ձախողի, հակառակ դեպքում այն հղի է պատերազմով։ ՀՀԿ-ականները սա ինձանից լավ պիտի հասկանան, առավելապես իրենց ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտի, թե այդ դաշտում ինչ է կատարվում։ Ամեն ինչ պիտի արվի, որ այն վարկանիշը, որն ունի այսօրվա կառավարությունը, մինչև գարուն մնա, իսկ դրանից հետո քննադատեք՝ որքան ուզում եք, ես էլ միանալու եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան