Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի մասնակցի ընտրություններին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հավոիկ Աբրահամյանի որդին՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, չի մասնակցի ընտրություններին։

«Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։

Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու հարցում։

Ծրագրերն ու գաղափարները, որոնք սկսել եմ կյանքի կոչել դեռ Արտաշատի քաղաքապետ լինելու ժամանակահատվածից, այս ընթացքում, ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են ու հաստատ էլի կավելանան։

Բայց չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պատգամավոր դառնալու հնարավորությունից ամենևին չի նշանակում, որ ես կտրելու եմ կապը՝ միշտ իմ թիկունքին կանգնած արտաշատցիներից ու Արարատի մարզի բնակիչներից, այլ հակառակը՝ էլ ավելի մեծ ջանքերով ու նվիրումով եմ աջակցելու և կանգնելու իմ հայրենակիցների կողքին՝ ուժերիս ներածին չափով ծառայելու՝ իմ ժողովրդին։

Պաշտոնը կամ մանդատը չէ՝ իմ և ժողովրդի կապը, այլ՝ սերն ու նվիրումը, հարգանքն ու պատասխանատվությունը, որն իմ և իմ հայրենակիցների միջև միշտ եղել է փոխադարձ, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը իմ սիրելի հայրենակիցներ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Արգամ Աբրահամյանը։