RAF-ը հաստատել է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը

Լուրեր

30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը կկայանա RAF (Real American Wrestling) լիգայում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ծառուկյանը և Պուլասն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով կմրցեն մարտի 28-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայանալիք RAF 07 մրցաշարում։ Մենամարտը կկայանա միջին քաշային կարգում (79 կգ)։

Ծառուկյանի ու Պուլասի գրեփլինգի կանոններով հանդիպումը տեղի չի ունենա մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք HYPE FC Brazil մրցաշարում։ Հայ մարտիկը տեսաուղերձով հայտնել է, որ Բրազիլիա կմեկնի այն դեպքում, եթե կազմակերպիչները հանրահայտ մրցակից գտնեն իր համար։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը մարտի 1-ին ազատ ոճի ըմբշամարտի մենամարտ էին անցկացրել RAF 06 մրցաշարում։ Հայ մարտիկը հաղթել էր 5։3 հաշվով, իսկ եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո հարվածել էր հատակին հայտնված մրցակցին, ինչից հետո սկսվել էր զանգվածային բախում։

29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։ Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։