ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպը

Լուրեր

27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ խնդրելով հետաքննել անցյալ ամիս Վաշինգտոնի հյուրանոցի դիմաց, որտեղ իջևանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցած միջադեպը և միջոցներ ձեռնարկել պատասխանատուների դեմ։ Կոնգրեսական Ջիմ Մաքգովերնը նամակը հրապարակել է սոցիալական ցանցերում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակում նշվում է, որ նախագահ Իլհամ Ալիևի՝ փետրվարի 19-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա անվտանգության աշխատակիցներն ուժ են կիրառել «Waldorf Astoria» հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարների նկատմամբ։

«Ինչպես երևում է լայնորեն տարածված տեսանյութերում՝ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները կիրառել են չափազանց մեծ ուժ՝ հարվածելով և հետապնդելով ցուցարարներին։ Սա, կարծես, միջազգային բռնաճնշումների ակտ է, որը կատարվել է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական հարևանությամբ։ Մենք խորը մտահոգություն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կոնգրեսականները նշել են, որ ցուցարարների թվում էր Ռահիմ Յագուբլուն՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուի որդին, որն Ադրբեջանում դատապարտվել է ինը տարվա ազատազրկման խարդախության մեղադրանքով, որը, նրա կողմնակիցների կարծիքով, քաղաքական դրդապատճառներ ունի։

«Մենք դատապարտում ենք այս հարձակումները՝ որպես Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր մարդու խաղաղ հավաքվելու և խոսքի ազատություն իրականացնելու իրավունքի ուղղակի ոտնձգություն: Այս իրավունքները գտնվում են ամերիկյան ժողովրդավարության հիմքում և պաշտպանված են ինչպես ԱՄՆ Սահմանադրությամբ, այնպես էլ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտով»,- նշվում է փաստաթղթում։

Նամակում նաև ասվում է, որ Կոնգրեսի անդամները նախկինում մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես արտացոլված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցներում, և կոչ են արել ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ կատարելու իրենց միջազգային պարտավորությունները։

Նամակի հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ ղեկավարությունը պետք է արձագանքի միջադեպին պաշտոնական և դիվանագիտական ​​ուղիներով և հետաքննություն անցկացնի՝ պատասխանատուներին պարզելու համար։

Դիմումը ստորագրել են սենատոր Թիմ Քեյնը և կոնգրեսականներ Ջիմ Մաքգովերնը, Էլեոնոր Հոլմս Նորտոնը, Ջեյմի Ռասկինը, Դինա Թայթուսը, Դոնալդ Բեյերը և Ջեյմս Ուոքինշոն։

Միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին՝ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ՝ Խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցելու համար։ Մի քանի ադրբեջանցի էմիգրանտներ՝ կառավարության քննադատներ, փորձել էին խաղաղ բողոքի ակցիա անցկացնել այն հյուրանոցի առջև, որտեղ Ադրբեջանի նախագահը մնում էր։ Սակայն Ալիևի թիկնապահների կողմից նրանք  ծեծի էին ենթարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի