Ամերիաբանկը բարձրացնում է Հայաստանի միջազգային ֆինանսական տեսանելիությունը` ընդգրկվելով FTSE 100-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը, լինելով միջազգային Lion Finance Group ֆինանսական խմբի անդամ, ներառվել է աշխարհի ամենահեղինակավոր ինդեքսներից մեկում՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 Ֆուտսի 100 ինդեքսում։ Այն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ֆոնդային բորսայի գլխավոր ինդեքսն է, որը ներառում է ցուցակված 100 ամենախոշոր ընկերությունները։

«Սա կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը և կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին. նրանց վստահության և մեզ հետ գործընկերության շնորհիվ հնարավոր դարձավ այս ձեռքբերումը»,- ասում է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Նա ընդգծում է՝ այս իրադարձությունը հստակ ազդակ է միջազգային շուկաներին, որ Հայաստանում գործում են ուժեղ և մրցունակ ֆինանսական հաստատություններ, որոնք կարող են աշխատել համաշխարհային մակարդակով։ Այս իրադարձությունը բարձր է գնահատում նաև ՀՀ Կենտրոնական բանկը:  

«Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք ևս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե՛ բանկային համակարգը, թե՛ մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևան և հստակ Հայաստանի Հանրապետությունը դնենք միջազգային քարտեզի վրա»,- նշում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ  Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ Ամերիաբանկի այս ձեռքբերումը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Հայաստանի ներդրումային միջավայրի համար, հատկապես՝ միջազգային ներդրումների տեսանկյունից։

Այն, որ Հայաստանում գործող խոշորագույն բանկերից մեկը ներկայացված է նման հեղինակավոր միջազգային ինդեքսում, կարող է լրացուցիչ վստահության ազդակ դառնալ արտաքին ներդրողների համար։ 

«Մի կողմից՝ բազայի ընդլայնումը, և մյուս կողմից՝ տեխնոլոգիական զարգացումն ու ծառայությունների թվայնացումը նպաստեցին, որ շուկայի ու  ներդրողների կողմից բանկի արժեքի էական հավելաճ արձանագրվի»,- ընդգծում է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված է դեռևս 2006 թվականից, իսկ Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց այն արդեն ընդգրկվել է FTSE 100 ինդեքսում։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության և խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին։ 

FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը բարձրացնում է ոչ միայն Ամերիաբանկի, այլև Հայաստանի ճանաչելիությունն ու գրավչությունը միջազգային շուկաներում՝ ընդգծում է Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը։

«Լոնդոնում ցուցակված լինելու հանգամանքը արդեն իսկ վկայում է Ամերիաբանկի ռիսկերի կառավարման համակարգի, կորպորատիվ կառավարման համակարգի թափանցիկության, շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման համակարգերի համապատասխանության մասին միջազգային լավագույն փորձին»,- նշում է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը։

Ի դեպ, FTSE 100 ինդեքսում ընդգրկված են Rolls-Royce Holdings-ը, Coca-Cola-ն, AstraZeneca-ն (AZN)  և այլ  առաջատար միջազգային ընկերություններ։ Lion Finance Group խումբը մարտի 20-ին պաշտոնապես կմիանա այս ընկերությունների շարքին: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան