Նևիլ Բոլթ․ հարցազրույց ՆԱՏՕ-ի Defence Strategic Communications պարբերականի գլխավոր խմբագրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոկտոր Նևիլ Բոլթը ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական ազդեցության ուսումնասիրության ոլորտում հայտնի փորձագետ է։ Նա Ռազմավարական հաղորդակցության Simpodium ինստիտուտի տնօրենն է և ՆԱՏՕ-ի Պաշտպանության ռազմավարական հաղորդակցության պարբերականի` Defence Strategic Communications-ի գլխավոր խմբագիրը։ Նրա հետազոտությունները կենտրոնացած են տեղեկատվական պատերազմների, քաղաքական նարատիվների և ժամանակակից աշխարհաքաղաքական հաղորդակցության վրա։

Factor TV-ն հարցազրույց է անցկացրել Նևիլ Բոլթի հետ՝ քննարկելով Հայաստանի քաղաքական և անվտանգային միջավայրը, հասարակական բևեռացումը, ժողովրդավարության խնդիրները և արտաքին տեղեկատվական ազդեցությունները։

Նևիլ Բոլթի խոսքով՝ փոքր պետությունների համար կարևոր է չհայտնվել մշտական զիջումների դիրքում և կարողանալ ձևակերպել սեփական ազգային տեսլականը։  Ըստ նրա յուրաքանչյուր պետություն պետք է հստակ հասկանա իր պատմությունը և ապագայի նպատակը։

«Յուրաքանչյուր պետության մեկնարկային կետը պետք է լինի իր ազգային պատմությունը՝ ով ենք մենք, ինչ ենք ուզում դառնալ և ինչպիսի ապագա ենք պատկերացնում մեզ համար»։

Փորձագետը նաև ընդգծում է, որ Հայաստանը ունի կարևոր առավելություններ, որոնք կարող են դառնալ երկրի զարգացման հիմք՝ երկար քաղաքակրթական պատմություն և համաշխարհային սփյուռք։

«Հայաստանը շատ բախտավոր է, որովհետև ունի շատ հարուստ քաղաքակրթական պատմություն և գլոբալ սփյուռք, որը կարող է դառնալ պետության մեծ ռեսուրս»։

Նևիլ Բոլթը անդրադառնում է նաև 2020 թվականից հետո Հայաստանում ձևավորված ինքնության ճգնաժամին և հասարակության բևեռացմանը։ Նրա խոսքով՝ ազգային ինքնության վերաիմաստավորումը միշտ երկար գործընթաց է և պահանջում է հասարակական քննարկում ու համախոհության ձևավորում։

«Ազգային ինքնությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում և միայն հանրային քննարկումների ու համաձայնության գործընթացի միջոցով»։

Փորձագետը նշում է, որ աշխարհն այժմ գտնվում է փոփոխությունների փուլում, երբ հին աշխարհակարգը աստիճանաբար փոխարինվում է նորով, սակայն այդ գործընթացը դեռևս ամբողջությամբ հասկանալի չէ։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հին աշխարհակարգը իր տեղը զիջում է նորին, բայց դեռ պարզ չէ, թե ինչ տեսք կունենա այդ նոր կարգը»։

Բոլթը կարևորում է նաև ժողովրդավարության ինստիտուտների պաշտպանությունը՝ հատկապես անկախ մամուլի դերը։

«Անկախ մամուլը ժողովրդավարության հիմնարար պաշտպաններից մեկն է»։

Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը կատարյալ համակարգ չէ, սակայն այն շարունակում է մնալ մարդկության ստեղծած լավագույն կառավարման մոդելներից մեկը։

«Ժողովրդավարությունը կատարյալ չէ, բայց այն դեռևս լավագույն համակարգն է, որը մարդկությունը ստեղծել է»։

Փորձագետը նաև ընդգծում է, որ ժողովրդավարությունը չի կարող պաշտպանվել հակաժողովրդավարական մեթոդներով։

«Ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի իր իսկ մեթոդներով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։