Թեհրանը հերքում է Նախիջևանին հարվածած ԱԹՍ-ների հետ կապը. Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Անդրադառնալով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա ԱԹՍ-ների հարձակմանը՝ Արաղչին ասել է, որ Իրանի զինված ուժերը անհրաժեշտ հետաքննություն են անցկացնում այս հարցի շուրջ, գրում են իրանական լրատվամիջոցները։

Միաժամանակ, Արաղչին հերքել է Ադրբեջանի դեմ որևէ հարձակում։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ դա կարող էր իրականացվել Իսրայելի կողմից՝ երկու երկրների հարաբերությունները խաթարելու համար։ Նա ասել է,  որ վերջին օրերին նման այլ օրինակներ են նկատվել։

Իրանցի նախարարը նաև ափսոսանք է հայտնել Ադրբեջանի քաղաքացիների վիրավորվելու կապակցությամբ և մաղթել նրանց առողջություն։ Նա նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական քաղաքականությունն Ադրբեջանի հետ՝ հավելելով, որ Թեհրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Բաքվի հետ բոլոր ոլորտներում։

Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի ԶՈՒ-ն 4 անօդաչու է ուղղել դեպի Նախիջևան, որից մեկը վնասազերծվել է ադրբեջանական բանակի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի