Իրանի ԶՈՒ-ն 4 անօդաչու է ուղղել դեպի Նախիջևան. Ադրբեջանի ՊՆ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որ Թեհրանը հարգում է բոլոր երկրների, մասնավորապես, մահմեդական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, և Իրանի կողմից Ադրբեջանի դեմ այսօր իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժխտումը ոչ մի կերպ չի կարող ընդունելի համարվել։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հաղորդվում է, թե տեխնիկական միջոցներով հայտնաբերվել է, որ Իրանի զինված ուժերը չորս անօդաչու թռչող սարք են ուղղել դեպի Ադրբեջանի Նախիջևանի շրջան՝ հարձակումներ իրականացնելու համար։ Դրանցից մեկը վնասազերծվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի շենքը դասերի ժամանակ։

«Անօդաչուն, որն ուղղված էր ավագ դպրոցի շենքին, բարեբախտաբար, չի հասել նպատակին և դպրոցի մոտակայքում անկումից հետո պայթել է։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք ակնկալում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կդադարեցնեն իրենց ժխտումները, ներողություն կխնդրեն միջադեպի համար և Իրանի համապատասխան մարմինների կողմից կպատժեն պատասխանատուներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի