Եթե օգոստոսի 8-ը չլիներ, Ադրբեջանը ՀՀ-ի դեմ պատերազմի կգնար՝ օգտվելով Իրանում պատերազմական վիճակից․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտքի կենտրոնի հիմնադիր Արմինե Մարգարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև սրված հակամարտությանը և դրա հնարավոր հետևանքներին Հայաստանի համար։ Նրա գնահատմամբ՝ թեև Հայաստանը պետք է պահպանի չեզոք դիրքորոշում, առկա են լուրջ ռիսկեր, իսկ որոշ ընդդիմադիր ուժերի կողմից առաջ քաշվող «ռուս-իրանական անվտանգային աղեղի» գաղափարը իրատեսական չէ։

Արմինե Մարգարյանի խոսքով, ռազմական գործողությունների անմիջական հարևանությունը չի կարող ռիսկեր չպարունակել Հայաստանի համար՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։  Նա առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություն.

Հումանիտար ճգնաժամ. «Դրանք կարող են լինել հումանիտար ճգնաժամի տեսքով, որովհետև, իհարկե, մենք տեսնում ենք, որ հայկական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել Իրանին աջակցել, հումանիտար աջակցություն ցուցաբերել, բայց, այնուամենայնիվ, դա մեր համար, բնականաբար, որոշակի բեռ է իրենից ներկայացնելու, եթե նման խնդիրներ անմիջապես լինեն»։

Ռազմական ռիսկեր. «Երկրորդը, իհարկե, Աստված մի արասցե, բայց այնուամենայնիվ, օդուժ է գործարկվում, և այստեղ մենք հարևանության բերումով, մեր պատմությունը ցույց է տվել դեպքեր, երբ մի փոքր շեղման դեպքում հարված է հասցվել այլ տարածքի և ավերածություններ են պատճառվել»։

Տնտեսական հետևանքներ. «Երրորդ՝ եթե ավելի հեռու նայենք՝ ԹՐԻՓՓ-ի առումով, իհարկե, չեմ ուզում, որ մենք պատկերացնենք, որ ուղղակի սա ազդեցություն է ունենալու ԹՐԻՓՓ-ի գործարկման վրա, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որոշակի հապաղում կլինի, որովհետև եթե պատերազմն ավարտվի այս ստատուս քվոյով, այսինքն՝ երկու կողմերն էլ իրենց առավելագույնին չհասնեն, հավանականությունը շատ մեծ է, որ ինչ-որ ժամանակ հետո երրորդ փուլն է սկսելու»։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի համար ամենաճիշտ մարտավարությունը չեզոքություն պահպանելն է՝ հաշվի առնելով նրա դիրքը մի կողմից հարևան Իրանի և մյուս կողմից ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի միջև։ «Մեր հիմնական մարտավարությունը պետք է լինի այն, որ ըստ էության, մենք հիմա դրսևորում ենք։ Այսինքն, մենք մեզ դիրքավորում ենք որպես չեզոք, այսինքն սա մեր պատերազմը չէ, սա մեր կռիվը չէ, սա մեր մասին չէ, մեր հետ կապ չունի»։

Արմինե Մարգարյանը սխալ և անիրատեսական է համարում որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից առաջ քաշվող Ռուսաստան-Իրան անվտանգային առանցք ստեղծելու գաղափարը։

«Ես չգիտեմ այդ աղեղն ինչ տեսք ունի։ Եթե դուք այդ աղեղը տեսնում եք, կամ նա, ով որ դա ասել է, ես այդ աղեղը չեմ տեսնում։ Որովհետև ես տեսնում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները և վարած քաղաքականությունը, թե՛ իրենց դաշնակիցների նկատմամբ, որոնք ՀԱՊԿ անդամ են, թե՛ իրենց դաշնակիցների նկատմամբ, որոնք տարածաշրջանում են՝ Ասադի, թե՛ իրենց դաշնակիցների նկատմամբ, ինչպիսին է Վենեսուելան, ցույց է տվել, որ դա միֆ է։ […] Մեր օրինակը բերենք։ Մենք 30 տարի մեր անվտանգային համակարգը կառուցել էինք Ռուսաստանի շուրջ։ Մենք նույնիսկ ասում էինք, որ մեր անվտանգության երաշխավորն է, մենք այդ արտահայտությունն օգտագործել ենք պաշտոնական մակարդակով, որ մեր անվտանգության երաշխավորն է։ Բայց մենք ի՞նչ ունեցանք։ Մենք տեսանք, որ դա միֆ է, այդպիսի բան գոյություն չունի»։

Ըստ փորձագետի՝ Հայաստանում «քաղաքական միտքը տկար է», և անհրաժեշտ է հասկանալ, որ անվտանգության իրական երաշխիքը սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելն է, ոչ թե այն այլոց վրա բարդելը։

«Մեզ անվտանգություն կարող է ապահովել միմիայն, բացառապես, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը, երբ որ դու լայն դաշտ ես ունենում, ցանցդ մեծացնում ես, դիվերսիֆիկացված անվտանգային քաղաքականությունը, այսինքն՝ ռազմատեխնիկական, ռազմա-ռազմական համագործակցությունները, և երրորդ ամենամեծ կոմպոնենտը, որը թերևս նույնիսկ ես կդնեի այս երկուսից առաջ՝ դա դիվերսիֆիկացված տնտեսական քաղաքականությունն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան