Իրանական ԱԹՍ-ները հասել են Կիպրոս. Պաֆոսի օդանավակայանի տերմինալը տարհանվել է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Կիպրոսում Պաֆոսի քաղաքացիական օդանավակայանի տերմինալը տարհանվել է, երբ ռադարները երկնքում կասկածելի առարկա են հայտնաբերել, հաղորդում է Կիպրոսի հանրային հեռարձակման ընկերությունը (CPB), գրում է Meduza-ն։

Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը հայտարարել է Պաֆոսի օդանավակայանից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բրիտանական Ակրոտիրիի ավիաբազայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու որսալու մասին:

Այս միջադեպից մի քանի ժամ առաջ մեկ այլ անօդաչու թռչող սարք էր հարվածել Ակրոտիրիի ավիաբազային։ Բրիտանացի պաշտոնյաները կարծում են, որ անօդաչու թռչող սարքն արձակվել է՝ նախքան Մեծ Բրիտանիայի կողմից «հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակներով» ԱՄՆ-ին իր բազաների հասանելիության մասին վարչապետ Քիր Սթարմերի հայտարարությունը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն իր ելույթում նշել է, որ հարվածը հասցվել է իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքով։ Թռիչքի ճշգրիտ վայրը չի բացահայտվել։ The Guardian-ի տվյալներով՝ փորձագետները ենթադրում են, որ անօդաչուն կարող էր արձակվել կա՛մ ուղղակիորեն Իրանից, կա՛մ իրանամետ խմբավորումների կողմից, ինչպիսին է լիբանանյան «Հըզբոլլահ»-ը։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Կիպրոսում կտեղակայվեն երկու ռազմածովային ֆրեգատ և երկու F-16 կործանիչ՝ երկրի օդային պաշտպանության հնարավորությունները բարելավելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի