Կիպրոսում բրիտանական ավիաբազան իրանական ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Կիպրոսի Ակրոտիրիում գտնվող բրիտանական ռազմաօդային բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարվածի։ Մարտի լույս 2-ի գիշերը գրանցված հարվածի հետևանքով բազան աննշան նյութական վնաս է կրել, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ուզում եմ հստակություն  մտցնել. մեր երկիրը ոչ մի կերպ ներգրավված չէ և մտադիր չէ մասնակից լինել որևէ ռազմական գործողության»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ իրավիճակի վերաբերյալ մշտական ​​կապի մեջ է այլ եվրոպացի առաջնորդների հետ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիպրոսում գտնվող իր ռազմաբազայի վրա հարձակումը: Գերատեսչությունը հայտարարել է, որ ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ  միջոցներ են ձեռնարկվել տարածաշրջանում բրիտանական զորքերը պաշտպանելու համար:

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ակրոտիրիի ռազմաօդային բազան հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնցից մեկը որսացել են։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, որ Բահրեյնի և Կիպրոսի ավիաբազաներից բրիտանական ինքնաթիռները կխոցեն անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, եթե այդպիսիք հայտնաբերվեն։

«Մեր անձնակազմի և նրանց ընտանիքների անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է։ Որպես նախազգուշական միջոց՝ մենք Ակրոտիրիի ռազմաօդային ուժերի բազայում բնակվող ընտանիքի անդամներին տեղափոխում ենք Կիպրոսի մոտակայքում գտնվող այլընտրանքային կացարաններ։ Մեր բազան և անձնակազմը շարունակում են գործել բնականոն հունով՝ պաշտպանելով Մեծ Բրիտանիայի անվտանգությունը և մեր շահերը»,- ասվում է պաշտպանության նախարարության վերջին հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ Լոնդոնը թույլ է տալու ԱՄՆ-ին պաշտպանական գործողություններ ձեռնարկել բրիտանական ռազմական բազաներից։

«Մեր գործընկերները Պարսից ծոցում խնդրել են մեզ ավելին անել իրենց պաշտպանելու համար։ Մենք ունենք բրիտանական ինքնաթիռներ օդում՝ որպես համակարգված պաշտպանական գործողությունների մաս, որոնք արդեն հաջողությամբ կասեցրել են իրանական հարվածները»,- ասել է նա։

Սթարմերը նաև ասել է, որ ԱՄՆ-ը «թույլտվություն է խնդրել՝ օգտագործել բրիտանական բազաները հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակով»։

«Մենք որոշում ենք կայացրել բավարարել այս խնդրանքը՝ կանխելու համար Իրանի կողմից տարածաշրջանում հրթիռների արձակումը, որոնք կսպանեն անմեղ քաղաքացիների, կվտանգեն բրիտանացիների կյանքը և կհարվածեն այն երկրներին, որոնք ներգրավված չեն եղել»,- հավելել է նա։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի