Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վթարի ենթարկվել, դրանց անձնակազմը ողջ է մնացել, գրում է France 24-ը։
«Այսօր առավոտյան մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել։ Հաստատում ենք, որ անձնակազմի բոլոր անդամները ողջ են մնացել»,- ասել է պաշտպանության նախարարության խոսնակը։
Որոնողական-փրկարարական գործողություններ են իրականացվել՝ տարհանելով անձնակազմին և տեղափոխելով հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է։
CNN-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռը և կտրուկ ընկնում։ Ինքնաթիռն ընկել է Քուվեյթում գտնվող ամերիկյան Ալի Ալ Սալեմ բազայից 10 կիլոմետր (6.2 մղոն) հեռավորության վրա։
Ըստ տեղեկությունների՝ կործանվել է F-15E կամ F/A-18 ինքնաթիռ։ Քուվեյթը նույնպես շահագործում է F/A-18 կործանիչներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի