Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ևս կլինի «Իմ քայլի» ցուցակում․ իսկ նախարարությունում առաջիկայում կրճատումներ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը կլինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նախարարը, հավելելով, որ անկախ նրանից՝ օրենսդիր, թե գործադիր մարմնում կշարունակի հետագա գործունեությունը, դրանից իր աշխատանքի արդյունավետությունը չի ընկնի։

Նախարարի պաշտոնակատարն իր տարիքին առնչվող քննադատություններին ըմբռնումով է մոտենում․ «Հասարակության մեջ կա այդ մտավախությունը, որ եթե դու երիտասարդ ես, դա ենթադրում է փորձի պակաս։ Ես իմ ամենօրյա աշխատանքով փորձում եմ հակառակն ապացուցել, կոտրել կարծրատիպերը և ցույց տալ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում հարկավոր է թարմություն, նորարար մտածողություն և երիտասարդական եռանդ»։

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ ինքն ու իր թիմը, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում վսահություն են վայելում։

Մխիթար Հայրապետյանն իր և նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի միջև համեմատականներ անցկացնելիս շեշտը դնում է գաղափարական տարբերությունների վրա․ «Խոսքն այն մասին չէ, որ ես ավելի լավն եմ կամ ավելի վատը, խոսքն այն մասին է, որ ակնհայտորեն մենք տարբեր ենք, իմ և նախկին նախարարի մոտեցումները տարբեր են»։

Իսկ թե կառավարության նախաձեռնած օպտիմալացման ծրագրի շրջանակներում ինչ ճակատագրի կարժանանա նախարարությունը, Հայրապետյանն ասաց, որ դեռ վարչապետի հետ չեն քննարկել․

«Մեր խնդիրն է նախարարությունը դարձնել սուպերնախարարություն, որովհետև ունենք համոզմունք, որ այն ամնանամեծ ռեսուրս ունեցողներից է, ճիշտ աշխատելու դեպքում նախարարույթունը կարևորագույն դերակատարներից է լինելու։ Եթե նախարարությունը պարզապես տարատեսակ փառատոններ կազմակերպող գերատեսչություն լինի, ինքս էլ կխրախուսեմ, որ լինի այլ գերատեսչության կազմում, բայց եթե իր առջև հավակնոտ ծրագրեր է դնում, ապա կարևորագույն կառույցներից մեկն է լինելու»։

Մխիթար Հայրապետյանն, այնուամնեյանիվ, նշեց, որ Սփյուռքի նախարարությունում օպտիմալացում տեղի կունենա. «Սփյուռքի նախարարության ներսում կառուցվածքային բաեփոխումներն անխուսափելի են, այսինքն կօպտիմալացվեն վարչությունները, ստորաբաժանումների քանակը կկրճատվի, աշխատողների քանակը ստորաբաժանումների մեջ կավելացվի և սա նաև հնարավորություն կտա աշխատավարձերի բարձրացման և ճկուն քաղաքականության»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան