Աշխատանքային այցով Հունաստանում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։

Այցի շրջանակում նոյեմբերի 12-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Եվանգելոս Ապոստոլակիսի և Հունաստանի ցամաքային զորքերի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանն առչվող հարցեր։ Առանձնացվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք կարտահայտվեն 2019 թվականի հայ-հունական երկկողմ համագործակցության ծրագրում։

Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի տանկային ուսումնական կենտրոն, որտեղ` բարձրաստիճան հյուրերի պուրակում, որպես խաղաղության խորհրդանիշ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ձիթենի է տնկել: Պատվիրակությունն այցելել է նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայում սովորող հայ կուրանտների հետ:

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աթենքում անցկացվող ճգնաժամերի կառավարման և անվտանգության միջազգային ռազավարական «Աթինա 2018» համաժողովի աշխատանքներին։