ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր աշխատանքային մեկօրյա այցով
մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցը տեղի է ունենում ԻԻՀ
գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով՝ 2017 թվականի
նոյեմբերին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն
խորհրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների
գլխավոր դատախազների հերթական նիստերի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում
կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում՝ երկու բարեկամ
երկրների դատախազությունների միջև հետագա համագործակցությունը զարգացնելուն
ուղղված պայմանավորվածությունների համատեքստում:

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար
Մոնթազերիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն հարևան երկրների
դատախազական համակարգերի միջև գործնական շփումներն ու փորձի փոխանակումն
առավել ակտիվացնելու, քրեական գործերով իրավական փոխօգնության պրակտիկան
բարելավելու, երկու երկրների իրավապահ մարմինների կողմից անդրազգային
բնույթի տարբեր հանցագործությունների դեմ համատեղ պայքարի
արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:

Նախատեսվում է այցի արդյունքներով ստորագրել ՀՀ և ԻԻՀ դատախազությունների
միջև համագործակցության 2019-2020 թվականների ծրագիրը: