Պակիստանը ռմբակոծել է Քաբուլը և «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանին` ամիսներ տևած սահմանային բախումներից հետո

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Պակիստանը ուրբաթ օրը ռմբակոծել է Աֆղանստանի խոշոր քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը, իսկ պաշտպանության նախարարը հարևաններին հայտարարել է «բաց պատերազմի» մասին՝ ամիսներ տևած բախումներից հետո, գրում է France 24-ը։

Հինգշաբթի երեկոյան աֆղանական ուժերը հարձակվել են պակիստանյան սահմանապահ զորքերի վրա, ինչը, ըստ թալիբների կառավարության, նախկինում մահացու ավիահարվածների պատասխանն էր։

Հարևան երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են վերջին ամիսներին, քանի որ ցամաքային սահմանային անցակետերը մեծ մասամբ փակվել են հոկտեմբերին տեղի ունեցած մահացու մարտերից հետո, որոնց հետևանքով երկու կողմերից էլ զոհվել է ավելի քան 70 մարդ։

«Աֆղանստանի թալիբների պաշտպանական թիրախները նպատակակետ են վերցրել Քաբուլը, Պակտիան (նահանգ) և Ղանդահարը», – X-ում գրել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը, մինչդեռ պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է «լիակատար բախման» մասին թալիբների կառավարության հետ։

«Մեր համբերությունը հասել է իր սահմանին։ Հիմա մեր և ձեր միջև բաց պատերազմ է», – նա գրել է սոցիալական ցանցերում։

Թալիբանի կառավարությունը հաստատել է Պակիստանի օդային հարվածները, իսկ խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ զոհեր չկան։

Մի քանի ժամ առաջ Մուջահիդը հայտարարել էր սահմանին «լայնածավալ հարձակողական գործողություններ» սկսելու մասին՝ «ի պատասխան Պակիստանի զինվորականների կողմից կրկնվող խախտումների»։

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ցամաքային հարձակման ժամանակ զոհվել է ութ զինվոր։

Աֆղան պաշտոնյան հայտնել է, որ Թորխհամի սահմանային անցակետի մոտ, Պակիստանից վերադարձող մարդկանց համար նախատեսված ճամբարում, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք։

Թալիբանի կառավարության խոսնակ Մուջահիդը AFP-ին ասել է, որ մի քանի պակիստանցի զինվորներ «կենդանի գերի են վերցվել», ինչը հերքվել է Իսլամաբադում վարչապետի գրասենյակի կողմից։

Ռազմական գործողությունը տեղի է ունեցել կիրակի գիշերը Նանգարհար և Պակտիկա նահանգների վրա Պակիստանի կողմից հասցված հարվածներից հետո, որոնց, ըստ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության, զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ։

Թալիբների կառավարությունը հայտարարել է, որ զոհվել է առնվազն 18 մարդ և հերքել է Պակիստանի հայտարարությունը, որ ռազմական գործողության արդյունքում զոհվել է ավելի քան 80 զինյալ։

 

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի