ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ անդրադարձել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի՝ նախօրեին ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։

«Երեկ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ տնօրեն, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ շփման ընթացքում բառացի հայտարարել է. «…ինչ վերաբերում է էլեկտրականությանը. վերջին 4 ամիսների ընթացքում՝ անցած տարվա համեմատ, Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս էլեկտրաէներգիայի ոլորտում նույնպես՝ 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ…»։

Ստորեւ ներկայացնում եմ վերջին 4 ամիսներին ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տեւողության (վթարների վերացման) պաշտոնական վիճակագրությունը՝ անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ (դեռեւս փետրվարն ամփոփված չէ)։

Անջատումների միջին տեւողությունը (րոպե).
2024թ. Հոկտեմբեր – 71,56ր
2025թ. Հոկտեմբեր – 52,99ր
2024թ. Նոյեմբեր – 73,31ր
2025թ. Նոյեմբեր – 45,70ր
2024թ. Դեկտեմբեր – 79,04ր
2025թ. Դեկտեմբեր – 69,98ր
2025թ. Հունվար – 57,33ր
2026թ. Հունվար – 57,21ր

Նշված վիճակագրությամբ ակնհայտ է դառնում, որ վերջին 4 ամիսներին (ժամանակավոր կառավարչի գործունեության շրջանում) ՀԷՑ-ի բաշխման ցանցում հոսանքազրկումների ընդհանրացված միջին տեւողությունը կազմում է 56,47 րոպե, իսկ նախորդ շրջանի նույն ամիսների կտրվածքով ցուցանիշը եղել է 70,31 րոպե. այսինքն՝ իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տեւողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատումների՝ կոնկրետ քանակական ցուցանիշներին, ապա դրանց մասով պաշտոնական տեղեկատվությունը կհանրայնացնեմ քիչ ավելի ուշ, այս պահին իրականացվում են համալիր վերլուծություններ, քանի որ, որքան էլ որ զարմանալի թվա, անցած շրջանում՝ մինչեւ ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի հարուցումը, ՀԷՑ-ում ոչ բոլոր վթարներն են պաշտոնապես հաշվառվել եւ փաստաթղթավորվել՝ դրանով ՀԾԿՀ-ին եւ մեր հանրությանը ներկայացնելով ակնհայտ խեղաթյուրված եւ ոչ հավաստի հաշվետվություններ։

Հիշեցնեմ, որ ՀԾԿՀ կողմից հարուցված վարչական վարույթի ավարտին ՀԷՑ-ին բաշխման լիցենզիայից զրկելու 6 հիմնավոր պատճառներից մեկն էլ հենց այդ պաշտոնական Հաշվետվությունների աղավաղված եւ ոչ արժանահավատ լինելու հանգամանքն էր հանդիսանում, ինչը հաստատվել է նաեւ ՀԾԿՀ կողմից հատուկ այդ նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքում։

Եվ վերջապես, կրկին անգամ կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ այլեւս չանսալ ղազինյանական մանիպուլատիվ եւ խեղաթյուրված ապատեղեկատվությանը (վերջինս սեփականատերերին իր ուրույն ճշմարտացիությունն ապացուցելու սեփական խնդիրներն ունի), այլ որպես ՀԷՑ-ի կառավարման կանոնադրային մարմիններից՝ դեռեւս մեկի ղեկավար, պաշտոնական հարցում անել ՀԷՑ-ին եւ ստանալ հավաստի ու պատշաճ փաստաթղթավորված տեղեկատվություն։

Այլապես տպավորությունն ավելի է խորանում, որ ինչպես ժամանակին չեք տիրապետել իրերի իրական դրվածքին հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող, բնական մենաշնորհային դիրքով օժտված, ազգային հարստություն հանդիսանող՝ էներգետիկ-ռազմավարական նշանակության ՀԷՑ-ում (կամ առնվազն՝ տնտեսապես այդպես ավելի «ձեռնտու» էր), այդպես էլ մինչ օրս փորձում եք ձեւացնել, թե իբր ՀԷՑ-ի մասով դեռեւս «թեմայի մեջ եք»…

Հ.Գ. Էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ վերջին ամիսների ընթացքում ընդհատումների պաշտոնական վիճակագրությունը՝ հաջորդիվ»,- գրել է  Պետրոսյանը։