Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ իր կապերի համար ու խոստովանել սիրավեպերը ռուս կանանց հետ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Գեյթսի հիմնադրամի աշխատակիցներից ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար։ Այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը, որի տրամադրության տակ են հայտնվել Գեյթսի և հիմնադրամի աշխատակիցների միջև հանդիպման ձայնագրությունը, գրում է Meduza-ն։

Զրույցի ընթացքում նա խոստովանել է , որ ունեցել է արտամուսնական կապեր՝ երկու սիրավեպեր ռուս կանանց հետ, որոնց մասին Էփշտեյնը հետագայում իմացել է, բայց այդ կանայք ֆինանսիստի զոհերից չեն եղել։ Գեյթսը շեշտել է, որ ինքը «ոչ մի անօրինական բան չի արել»։

«Ես իսկապես կապեր եմ ունեցել, մեկը՝ ռուս բրիջ խաղացողի հետ, որին ես հանդիպել եմ բրիջի մրցաշարում։ Եվ մեկը՝ ռուս միջուկային ֆիզիկոսի հետ, որի հետ ես ծանոթացել եմ աշխատանքի բերումով», – հայտարարել է  Գեյթսը։

Միլիարդատերը նշել է, որ Էփշտեյնի հետ սկսել է շփվել 2011 թվականին, այն բանից հետո, երբ ֆինանսիստը մեղավոր է ճանաչվել անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ։ Գեյթսը պնդել է, որ տեղյակ է Էփշտեյնի որոշ խնդիրների մասին, բայց չի ստուգել նրա կենսագրությունը։ Նա շարունակել է շփվել ֆինանսիստի հետ նույնիսկ այն բանից հետո, երբ նրա կինը՝ Մելինդան, 2013 թվականին դեմ է եղել է նրանց հաղորդակցությանը։

Գեյթսը պատմել է, որ Էփշտեյնի հետ թռել է մասնավոր ինքնաթիռով և ժամանակ անցկացրել նրա հետ Գերմանիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում և Վաշինգտոնում, բայց «երբեք չի գիշերել այնտեղ կամ այցելել Էփշտեյնի կղզի»։

Հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գեյթսը նշել է, որ վերջին անգամ Էփշտեյնին հանդիպել է 2014 թվականին։ Դրանից հետո ֆինանսիստը շարունակել է նրան էլեկտրոնային նամակներ ուղարկել, որոնց Գեյթսը չի պատասխանել։

Գեյթսի և Էփշտեյնի շփումների մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանց բարեկամությունը նույնիսկ նպաստել է Մելինդա Ֆրենչ-Գեյթսի ամուսնալուծությանը 27 տարի անց։ «Էփշտեյնի ֆայլերը» պարունակում են ֆինանսիստի կողմից Գեյթսին  չուղարկված նամակ, որում Էփշտեյնը հիշում է, թե ինչպես է Microsoft-ի հիմնադրին օգնել դեղորայքով «ռուս աղջիկների հետ սեքսի հետևանքների» համար։ Գեյթսը նամակը որակել էր սուտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի