Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սմոլենսկի քիմիական գործարանի վրա, զոհվել է 4 մարդ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ուկրաինական և ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ փետրվարի 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում գտնվող քիմիական գործարանի վրա, գրում է Current time-ը։

Մի շարք  ալիքներ, այդ թվում՝ Mash-ը, հաղորդում են, որ հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երեքը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել գործարանի վրա հարձակման կամ զոհերի թվի մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր առավոտյան հաղորդագրության մեջ միայն հայտարարել է, որ գիշերը Սմոլենսկի մարզում խոցվել է 14 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները, հղում անելով լուսանկարներին և տեսանյութերին, հաստատում են, որ հարվածի թիրախը Դորոգոբուժի քիմիական գործարանն էր, որն ամոնիակ էր արտադրում: Այս օբյեկտն արդեն ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման 2025 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին: Կիևը դեռևս պաշտոնապես չի հաստատել հարվածը:

Ավելի ուշ նահանգապետ Վասիլի Անոխինը հաստատել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը  հարձակվել են Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում գտնվող «Դորոգոբուժ» ԲԲԸ-ի վրա: Նրա խոսքով՝ ձեռնարկության  չորս աշխատակից զոհվել է, ևս 10 վիրավոր հոսպիտալացվել է։

Դորոգոբուժ քաղաքի դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, իսկ մանկապարտեզներում դասերը չեղարկվել են։ Այս մասին  հայտարարել է նահանգապետը՝ չմանրամասնելով՝ արդյոք քիմիական գործարանի վրա հարձակման հետևանքով քաղաքում օդի աղտոտվածություն կա, թե ոչ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի