Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները կբարձրանան։

Վարչապետը նշում է, որ որոշումը հնարավոր է դարձել երկու հիմնական գործոնի շնորհիվ. 1) 2025 թվականի տնտեսական աճը գերազանցել է կանխատեսումները։ 2)Հունվարից ներդրված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի բյուջետային ծախսերը եղել են կանխատեսելի և կառավարելի, ինչը ֆինանսական հնարավորություն է ստեղծել։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ կենսաթոշակները ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն՝ թոշակները փաստացի կբարձրանան իմ նշած սանդղակից ավելի շատ։ Այսինքն՝ հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,- ասաց վարչապետն ու մանրամասնեց, թե ինչի համար է հիմա նման որոշում կայացվում։

«Առաջինը՝ դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թավականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում՝ կանխատեսվածից ավելի բարձր նաև միջազգային կազմակերպությունների կողմից, և սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետևյալն է․ դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը և, ճիշտն ասած, բավականին մեծ լարվածություն կար, որովհետև անկանխատեսելիության էլեմենտը, թե ինչքանով են մեր կնախատեսումները համապատասխանում և բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար և հունվարի ու փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը, այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Բայց ուզում են ընդգծել նաև, որ այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»։

Նշենք, նաև, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ ապրիլի 1-ից բարձրանալու են նաև նպաստները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։