ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին

Լուրեր

27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
Բոլորը

ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտայի հետ համատեղ ճեպազրույցում։

«Վարկը համաձայնեցվել է Եվրոպական խորհրդում 27 պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից։ Նրանք խոսք են տվել, և այդ խոսքը չի կարող դրժվել», – DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա։

Ֆոն դեր Լայենը չի հստակեցրել, թե ինչպես ԵՄ-ն կկարողանա վարկ տրամադրել՝ ասելով, որ «կան զանազան տարբերակներ»:

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան նույն օրը հայտնել է, որ ստորագրել է Կիևին այդ վարկը հատկացնելու մասին փաստաթուղթը: Նրա խոսքով՝ այդ գումարները կուղղվեն Ուկրաինայի պետական ծառայությունների աշխատանքին և երկրի պաշտպանությանը, դրանք կոչված են «պաշտպանել ընդհանուր անվտանգությունն ու ազատությունը եւ ամրապնդել Ուկրաինայի ապագան Եվրոպայում»:

Հունգարիան փետրվարի 20-ին արգելափակել Է Ուկրաինային վարկի հատկացումը և հայտարարել, որ չի փոխի իր դիրքորոշումը մինչև «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի տարանցման վերսկսումը: Ուկրաինայի տվյալներով՝ ռուսական նավթը Սլովակիա և Հունգարիա հասցնելու համար իր տարածքով անցնող նավթամուղը վնասվել է հունվարի 27-ին ՌԴ-ի հարվածների հետևանքով, ինչի հետևանքով նավթի տարանցումը ժամանակավորապես դադարեցվել է: