Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պավել Դուրովը հայտարարել է Ռուսաստանում իր դեմ քրեական գործ հարուցելու մասին և մեղադրել իշխանություններին սեփական քաղաքացիներից վախենալու մեջ:

DW-ի փոխանցմամբ՝ գործը «ահաբեկչությանն աջակցելու» հոդվածով է, հայտնել է Telegram-ի հիմնադիրը։ «Российская газета»-ն, հղում անելով Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության «նյութերին», հայտնել է, որ 2024 թվականի մարտին Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կատարողները իրենց գործողությունները համակարգել են Telegram-ի միջոցով։

Բացի այդ, պարբերականը պնդում է, որ մեսենջերն օգտագործվել է նաև ռուսաստանյան քարոզիչների և բարձրաստիճան զինվորականների սպանությունների նախապատրաստման համար, այդ թվում՝ Դարյա Դուգինայի, Վլադլեն Թաթարսկու (Մաքսիմ Ֆոմին) և գեներալ Իգոր Կիրիլովի նկատմամբ։

Դուրովն իր ալիքում գրել է, որ Ռուսաստանի իշխանություններն «ամեն օր նոր առիթներ են հորինում»՝մեսենջերին ռուսների հասանելիությունը սահմանափակելու համար: Նա դա անվանել է «տխուր տեսարան մի պետության, որը վախենում է սեփական քաղաքացիներից» ։

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԴԾ-ի նյութերը, նշում են, որ Դուրովին մեղադրում են անգործության մեջ՝ ի պատասխան արգելված բովանդակությունը հեռացնելու վերաբերյալ «Ռոսկոմնադզոր»-ի ավելի քան 150 հազար պահանջների: ԶԼՄ-ների տվյալներով ՝ գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 1.1 մասով, այն նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ռուսաստանի իշխանությունները 2025 թվականին սահմանափակել են Telegram-ում զանգերի գործառույթը, իսկ 2026 թվականի փետրվարին դանդաղեցրել են դրա աշխատանքը, որից հետո սկսել են խոսել մեսենջերի ամբողջական արգելափակման մասին։