«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Լուրեր

25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Հաֆիզ Բաբալին, Ֆազիլ Գասիմովը, Սամիր Աշուրովը և Մեհման Ալիևը բաց նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ արտահայտելով իրենց մտահոգությունները Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ և կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը կյանքի կոչելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կոմիտեի» նախաձեռնող խմբի անունից ստորագրված կոչը ընդգծում է Եվրոպական հանձնաժողովի կողմից իր ազդեցության մոբիլիզացման կարևորությունը Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար: Նամակի հեղինակները նշում են, որ երկրում խորանում են քաղաքական բռնաճնշումները, և միջազգային պարտավորությունները չեն կատարվում։

«Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի նախաձեռնող խմբի անունից մենք կցանկանայինք դիմել ձեզ այս կոչով՝ տեղեկացնելու Ադրբեջանում մարդու իրավունքների իրական վիճակի մասին և կոչ անելու իրականացնելու Եվրախորհրդարանի կողմից այս հարցի վերաբերյալ ընդունված բանաձևերը։ Նախևառաջ, մենք կցանկանայինք մեր խորին երախտագիտությունը հայտնել Եվրախորհրդարանի անդամներին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը ուշադրության կենտրոնում պահելու համար։ Չնայած Եվրախորհրդարանի վերոնշյալ բանաձևերը կարևոր քաղաքական փաստաթղթեր են՝ անհնար է, որ այդ ակտերը հանգեցնեն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի դրական փոփոխությունների՝ առանց դրանց իրականացման մեխանիզմը հաշվի առնելու»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը, որը ձգտում է ռազմավարական գործընկերություն հաստատել ԵՄ կառավարությունների հետ,  քաղաքական պատճառներով ձերբակալում է գիտնականների, լրագրողների, ՀԿ-ների ներկայացուցիչների և ակտիվիստների, անօրինական կերպով միջամտում է դատարանների գործունեությանը՝ նրանց դեմ անարդար որոշումներ կայացնելու համար, ճնշում է քաղաքական ազատությունները, պատժում լրագրողներին իրենց մասնագիտական ​​գործունեության համար, չի հարգում ակադեմիական ազատությունները և անհանդուրժողականություն է ցուցաբերում քննադատական ​​կարծիքների նկատմամբ։

Քաղաքական բռնաճնշումները հանգեցրել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության թուլացմանը, ժողովրդավարական ինստիտուտների փլուզմանը, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների փակմանը և դրանց առաջնորդների ձերբակալությանը, մի շարք անկախ լրատվամիջոցների և ՀԿ-ների փակմանը:

Հայտարարության մեջ ընդգծվում է՝ չնայած Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում այն ​​միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց կողմ է, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան, այն ձգտում է հաստատել ռազմավարական գործընկերային հարաբերություններ ԵՄ անդամ պետությունների հետ և սերտորեն համագործակցում է Եվրոպական հանձնաժողովի հետ էներգետիկայի ոլորտում։

«Թեև մենք գոհ ենք Եվրամիության անդամ պետությունների և Ադրբեջանի միջև հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև՝ Եվրահանձնաժողովի և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցությամբ, մենք հիասթափված ենք, որ Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձևերը մնում են թղթի վրա, և որ Եվրահանձնաժողովը չի մոբիլիզացրել իր ռեսուրսները՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար։ Մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը եվրոպական մշակույթի հիմնական առանձնահատկություններն են։ Եվրոպական հանձնաժողովը չպետք է լռի Ադրբեջանում այս մշակույթի կրողների քաղաքական ձերբակալությունների մասին։ Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների զեկույցների համաձայն՝ Ադրբեջանում կա մինչև 400 քաղբանտարկյալ և նրանց ընտանիքները։ Մենք կարծում ենք, որ որպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ՝ դուք հնարավորություն ունեք ազդելու Ադրբեջանի կառավարության վրա՝ քաղաքական բռնաճնշումները դադարեցնելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, և խնդրում ենք ձեզ, համապատասխանաբար, օգտագործել այս հնարավորությունը »,- ասվում է նամակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի