ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ

Լուրեր

30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից հայտնում են, որ  ընկերության Անվտանգության և վերահսկողության, ինչպես նաև Տեխնիկական տնօրինությունների կողմից իրականացվող՝ ՀՀ ողջ տարածքում տեղակայված թվով շուրջ 322 հատ 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են։

Նշվում է, որ նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել աշխատանքային քննարկում՝ Ընկերության բոլոր մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների և Իրացման տնօրինության համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

«Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ մատնանշեց ՀԷՑ-ի բաշխման ցանցում իրականացված ստուգայցերի արդյունքում վերհանված կրիտիկական վիճակում գտնվող թվով 15 բարձրավոլտ ենթակայանների ներկայիս վիճակը:

Տրվեցին հատուկ հանձնարարականներ՝ վերջիններիս տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։

Ենթակայանների ներկայիս աշխատունակ վիճակը պահպանելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով՝ Ժամանակավոր կառավարչի հանձնարարականի հիման վրա իրականացվող միջոցառումները բաժանվել են երեք մասի.

մասնաճյուղերի տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ և լոկալ միջոցներով կատարվող ամսական/տարեկան սպասարկման և շահագործման աշխատանքներ, այդ թվում՝ պլանային աշխատանքների պատշաճ իրականացում,

հրատապ միջամտության կարիք ունեցող ենթակայանների դեպքում՝ համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ, անհրաժեշտ անհետաձգելի աշխատանքների իրականացում,

մի շարք ենթակայանների վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված անհրաժեշտ և հրատապ ծրագրերի մշակում՝ միջնաժամկետ կտրվածքով:

Կարևոր է նշել, որ ՀԷՑ-ի շահագործման ներքո գտնվող բարձր լարման վերջին ենթակայանը գործարկվել է 1972–1973 թվականներին, և վերջին տասնամյակում 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների վերանորոգման ուղղությամբ համակարգային աշխատանքներ չեն իրականացվել:

Արձանագրենք, որ գրեթե բոլոր ստուգայցի ենթարկված ենթակայաններում բացակայում են ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերն ու սանիտարահիգիենիկ պայմանները:

Ենթակայաններում առկա սարքավորումները գտնվում են հնամաշ վիճակում և ենթակա են փոխարինման՝ առաջիկա ներդրումային ծրագրերի շրջանակներում։

ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում արձանագրվել են բարձրավոլտ ենթակայաններում առկա մի շարք խնդիրներ։ Մասշտաբային վթարներից խուսափելու նպատակով տրվել են հատուկ հանձնարարականներ՝ ապահովելու ենթակայանների ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը և բաշխման ցանցում դրանով պայմանավորված՝ հնարավոր վթարների թվի նվազեցումը և կանխարգելումը»,- ասված է հաղորդագրությունում։