Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Իվանովոյի մարզի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ և գործարար Ասիֆ Մամեդովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից ԱԴԾ-ի կողմից՝ «ազգային անվտանգությանը սպառնացող գործունեության համար», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մամեդովը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում  ադրբեջանական երկու հասարակական կազմակերպություններում՝ «Իվանովո քաղաքի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարություն» և «Իվանովոյի մարզի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարություն»։

Ասիֆ Մամեդովը «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորի թեկնածու էր Իվանովոյի մարզում, սակայն ազգայնականների քննադատությունից հետո հրաժարվեց թեկնածությունից։  Նրա դեմ անմիջապես  արշավ էր սկսվել՝ Մամեդովը «չի կարողանում ռուսերեն երկու բառ ասել»,  նախկինում «շնորհակալական նամակ էր ուղարկել Ադրբեջանի նախագահին» և նման այլ նարատիվներով։ Նշվում էր, որ այն համատեքստում, երբ Բաքուն «բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում», Իվանովոյի «մաքուր ռուսական երկրամասից» էթնիկ ադրբեջանցու առաջադրումը որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու անընդունելի է։

Կուսակցությունը հետ էր կանչել Մամեդովի թեկնածությունը՝ նշելով, որ դա «պատասխան է հասարակական դժգոհությանը»։ Ասիֆ Մամեդովը հայտնի գործարար և Իվանովոյի մարզի ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Սարաֆ Մամեդովի եղբայրն է, որը  մահացել է 2020 թվականին 55 տարեկանում: Ընտանիքի մեկ այլ անդամ՝ Ռուսլան Մամեդովը, ներկայումս Իվանովոյի Դումայի անդամ է, սակայն այս անգամ նա չի առաջադրվել վերընտրվելու համար և շուտով կկորցնի իր տեղը:  Ասիֆ Մամեդովը պատրաստվում էր փոխարինել նրան, բայց «լայն հասարակական բողոքից» հետո ստիպված է եղել հանել իր թեկնածությունը:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի