Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 240 կազմակերպություն, 7 անհատ և 50 նավ։  Սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական կառավարամետ 2 հեռուստաալիքներ՝ «Իմեդին» և POSTV-ն, գրում է Эхо Кавказа-ն։

Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկու հեռուստաընկերություններն էլ միտումնավոր տարածում են մոլորեցնող տեղեկատվություն Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման մասին և աջակցում են Ուկրաինան ապակայունացնելու և նրա տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված նարատիվներին:

Մասնավորապես, նրանք «կանոնավոր կերպով հրապարակում են նյութեր, որոնք Ուկրաինայի կառավարությանը և նախագահ Զելենսկիին ներկայացնում են որպես անօրինական, Ուկրաինան անվանում են Արևմուտքի «խամաճիկ», պնդում են, որ Ուկրաինան կոռումպացված է, և որ Ուկրաինան և Արևմուտքը ձգտում են ապակայունացնել Վրաստանը»:

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, հոգաբարձուական ծառայությունների սահմանափակումներ, տնօրենների որակազրկում (այս հեռուստաալիքների սեփականատերերը կամ տնօրենները չեն կարողանա կառավարել ընկերություններ Մեծ Բրիտանիայում):

«Իմեդի»-ի նախկին սեփականատեր Իրակլի Ռուխաձեն 2026 թվականի փետրվարին հայտարարեց հեռուստաալիքի վաճառքի մասին՝ խորհրդանշական 1000 լարիի դիմաց։ Նոր սեփականատեր դարձավ Իլյա Միքելաիշվիլին հեռուստաալիքի հինգ աշխատակիցների հետ միասին։ Ռուխաձեն երկար տարիներ գործունեություն էր ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում։

POSTV-ի բաժնետոմսերի 52%-ը պաշտոնապես պատկանում է «Վրացական երազանք»-ից անջատված «Ժողովրդի ուժ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Ջափարիձեին, 24%-ը՝ Շալվա Ռամիշվիլիին, իսկ մնացած 24%-ը՝ Թեմուր Չարելաշվիլիին։

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նաև «Տրանսնեֆտը», «Տոչկա Բանկը», «Գազպրոմ  Պորտովայա» ՍՊԸ-ն, «Ռոսատոմի» մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև՝ ընկերություններ Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից և Թաիլանդից։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի