«Սասնա Ծռերը» միակ ուժն է, որը լուրջ հայեցակարգ ունի. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Գլխավոր հանգամանքը, ինչու ես «Սասնա Ծռերի» հետ եմ, որովհետև նրանք ազնիվ են, հայրենասեր ու սկզբունքային: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ինձ համար կարևոր է «Սասնա Ծռերի», դեռևս հուլիսին արված այն հայտարարությունը, երբ ասացին, որ հրաժարվում են բռնությունից՝ որպես քաղաքական հարցերը լուծելու մեթոդ: Էջը փակված է, և իրենք գնում են առաջ»,- հավելեց նա:

Եվս մեկ կարևոր հանգամանք էլ, ըստ Ստեփան Գրիգորյանի, այն է, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որն ունի հայեցակարգ:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Ազգային ժողովին, ըստ քաղաքագետի՝ խորհրդարանում պետք է հակակշիռ լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին լավն ենք կամենում, ուրեմն Ազգային ժողովում պետք է շատ ուժեղ հակակշիռ լինի նրան: Հակակշիռ ասելով պետք չէ պրիմիտիվ ընդդիմություն ընկալել: Հակակշիռ, երբ դու ունես ասելիք, կառավարության հետ համագործակցում ես, դիտողություն ես անում, երբ կառավարությունը սխալ է անում»,- հավելեց Գրիգորյանը:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը «Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականում է:

Մանրամասները՝ տեսանյութում: