Մենք բացահայտել ենք նոր իշխանությունների ստերի շարանը. Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
Բոլորը

Մենք գնում ենք ընտրության, որպեսզի մեր հայրենիքը, մեր կառավարությանը զերծ պահենք ճակատագրական սխալներից և մեր խոսքն ասենք, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը մարտահրավերներից: Այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանին միակ գաղափարական ընդդիմությունը մենք ենք: Նաև մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր հայրենիքն այսօր կանգնած է բազմաթիվ արտաքին և անվտանգության մարտահրավերների առջև: Եվ գիտակցելով այդ մարտահրավերները՝ ՀՀԿ-ն չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել և ասել՝ ինչ ուզում է՝ լինի, թող Փաշինյանը գնա տապալվի, մենք էլ ուրախանանք: Մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք, և հայրենիքի շահը վեր է ամեն ինչից: Ձեռքերը լվանալ, մարտահրավերներից փախչել, ուրախանալ Փաշինյանի ձախողումներով, դա մերը չէ»,- ընդգծեց Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում չկա Սերժ Սարգսյանի անունը, երբ ժամանակին հանրապետականները վարչապետի թեկնածու առաջադրելիս ասում էին՝ նա անփոխարինելի է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հիմա այլ իրավիճակ է, հիմա բոլորիս էլ պարզ է, որ ՀՀԿ-ն չի գնում ընտրությունների՝ իշխանությունը վերանվաճելու: Բոլորիս էլ պարզ է, որ ընտրությունների ելքն առաջին տեղի կանխորոշված է: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ «Իմ քայլը» հաղթելու է: Ես չեմ կասկածում: Մենք մասնակցում ենք ընտրությունների՝ իրական ընդդիմադիր բևեռ ձևավորելու, որովհետև յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է գաղափարական, սկզբունքային ընդդիմություն»:

Շարմազանովը նաև նշեց, թե ինչու պետք է ժողովուրդը հավատա հանրապետականներին. «Որովհետև այս վեց ամիսների ընթացքում մենք բացահայտել ենք նոր իշխանությունների ստերի շարանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: