Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ավարտին մոտեցող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիայի հավաքականը։ Վիճարկվեց մեդալների 116 հավաքածու։

Նորվեգացիները նվաճեցին 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ՝ սահմանելով ռեկորդ ինչպես ոսկե մեդալների, այնպես էլ ընդհանուր մեդալների քանակով (41 մեդալ)։ Նախորդ ռեկորդները ևս սահմանել էր Նորվեգիան՝ 2022-ին նվաճելով 16 ոսկե մեդալ, իսկ 2018-ին՝ ընդհանուր 39 մեդալ։

Այս Խաղերում Նորվեգիայի հավաքականի հաղթանակին մեծապես նպաստեց Յոհանես Կլեբոն։ 29-ամյա դահուկավազորդը մասնակցեց 6 մրցման ու նվաճեց 6 ոսկե մեդալ։ Կլեբոն նաև դարձավ 11-ակի օլիմպիական չեմպիոն ու Օլիմպիական խաղերի պատմության մեջ երկրորդ ամենատիտղոսակիր մարզիկն է ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսից հետո, որն ունի 23 ոսկե մեդալ։

Մեդալային հաշվարկում երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի հավաքականը, որը նվաճեց 12 ոսկե, 12 արծաթե ու 9 բրոնզե մեդալ։ Լավագույն եռյակը եզրափակեց Նիդերլանդները՝ 10 ոսկե, 7 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։

Հայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել էր 5 մարզիկով։ Գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, դահուկորդներ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը մրցանակային տեղեր չէին գրավել։

Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 22-ին։