ՔՊ-ի և ԲՀԿ-ի միջև արհեստականորեն հակասություններ հրահրել այս անգամ չի ստացվելու. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
Բոլորը

Ընտրություններում մեր զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին, մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ, և բոլորին կոչ ենք անում կոռեկտ ընտրության: Այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ով կխախտի կոռեկտության սահմանը, ով կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, բնականաբար, համարժեք պատասխան կստանա»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին համարժեք պատասխանը ԲՀԿ-ին չօգնեց, և Նիկոլ Փաշինյանի ելույթներն ավելի մեծ կշիռ ունեցան, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ինքը շահագրգիռ է կոռեկտ ընտրապայքարի գնալու:

Եվ բոլոր փորձերը՝ անընդհատ հակասություններ փնտրել կամ հրահրել արհեստականորեն ԲՀԿ-ի և «Քաղաքացիական պայմանագրի» միջև, վստահ եմ՝ այս անգամ չի ստացվելու»: Ինչ վերաբերում է բովանդակային ընտրություններ անցկացնելուն. Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ընտրություններին բովանդակություն տալը կախված է քաղաքական ուժերից: «Եթե մենք՝ քաղաքական ուժերս, չզբաղվենք ամեն օր ապատեղեկատվություն մեկնաբանելով, այլ հնարավորություն տրվի հանրությանը ներկայացնելու տնտեսական, քաղաքական օրակարգ, վստահեցնում եմ, որ ընտրությունները կլինեն շատ բովանդակային»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում