Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի առաջիկա օրերին ներկայացնել իր միջուկային համաձայնագրի ծրագիրը Միացյալ Նահանգներին, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ռազմական գործողություններ ձեռնարկել, գրում է France 24-ը։

«Ինձ համար հաջորդ քայլը հնարավոր համաձայնագրի նախագիծը ներկայացնելն է ԱՄՆ-ում իմ գործընկերներին։ Ես կարծում եմ, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում այն ​​պատրաստ կլինի, և իմ ղեկավարների կողմից վերջնական հաստատումից հետո կփոխանցվի Սթիվ Ուիթկոֆին»,- ասել է Արաղչին MSNBC ամերիկյան հեռուստաալիքի «Morning Joe» հաղորդմանը տված հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, որ ամերիկացի բանակցողները Թեհրանին չեն խնդրել դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, ինչը հակասում է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին։

«Մենք որևէ կասեցում չենք առաջարկել, և ամերիկյան կողմը զրոյական հարստացում չի խնդրել»,- ասել է Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել էր Իրանի դեմ իր սպառնալիքները՝ նշելով, որ Թեհրանը 10-15 օր ունի՝ Վաշինգտոնի հետ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում՝ կբախվի ռազմական հարվածների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի