Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է Իրանի դեմ իր սպառնալիքները՝ նշելով, որ Թեհրանը 10-15 օր ունի՝ Վաշինգտոնի հետ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում՝ կբախվի ռազմական հարվածների։ Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին նիստում ունեցած ելույթում նա վերահաստատել է իր փաստարկը, որ անցյալ տարվա հունիսին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարվածները հիմք հանդիսացան Գազայում «հրադադարի» համար, գրում է Al Jazeera-ն։

Թրամփի պնդմամբ՝ առանց Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման, Իրանի «սպառնալիքը» կխանգարեր տարածաշրջանի երկրներին համաձայնվել «Մերձավոր Արևելքում խաղաղության» հետ։

«Այնպես որ՝ հիմա մենք կարող ենք ստիպված լինել մեկ քայլ առաջ գնալ, կամ՝ ոչ։ Գուցե մենք համաձայնության գանք։ Դուք դա կիմանաք հաջորդ, հավանաբար, 10 օրվա ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի մեկնաբանությունները հնչում են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի անցկացումից մի քանի օր անց։ Չորեքշաբթի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկու կողմերը Ժնևում «լավ առաջընթաց են գրանցել բանակցություններում» և «կարողացել են լայն համաձայնության գալ համաձայնագրի համար մի շարք ուղեցույց սկզբունքների շուրջ»։

Սակայն ԱՄՆ-ը շարունակում է ռազմական միջոցներ կուտակել Պարսից ծոցի տարածաշրջանում, այդ թվում՝ երկու ավիակիր և տասնյակ կործանիչներ։

Իրանը, որը հերքում է միջուկային զենքի ստեղծման ձգտումը, հայտարարել է, որ կհամաձայնվի սահմանափակել ուրանի հարստացումը և այն դնել խիստ միջազգային ստուգման տակ։ Սակայն Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ դեմ կլինի Իրանի կողմից ցանկացած հարստացման։ Վաշինգտոնը նաև փորձել է սահմանափակումներ դնել Թեհրանի հրթիռային զինանոցի վրա, սակայն իրանցի պաշտոնյաները բացառել են այս հարցի շուրջ որևէ զիջում։

Հինգշաբթի Թրամփը հայտարարել է, որ իր բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները «շատ լավ հանդիպումներ» են ունեցել Իրանի ներկայացուցիչների հետ։

«Մենք պետք է իմաստալից գործարք կնքենք։ Հակառակ դեպքում՝ վատ բաներ կպատահեն»,- ասել է նա։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը պետք է համաձայնության գան «հաջորդ ամսվա ընթացքում»՝ զգուշացնելով Թեհրանին «շատ տրավմատիկ» հետևանքներով։ Սակայն իրանցի պաշտոնյաներն անհնազանդություն են հայտնել ԱՄՆ նախագահի սպառնալիքներին։

«Ամերիկացիներն անընդհատ ասում են, որ  ավիակիր ռազմանավ են ուղարկել Իրանի ուղղությամբ։ Իհարկե, ավիակիրը վտանգավոր ռազմական տեխնիկա է։ Այնուամենայնիվ, ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ռազմանավը ծովի հատակն ուղարկել»,- X-ում գրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի