Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Արտերկրում բնակվող ադրբեջանցի լրագրող, քաղաքացիական իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովը, որը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հարցեր էր ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրա կնոջը՝ երկրի  առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, նրանց մեղադրում է իր դեմ հարձակում կազմակերպելու մեջ։

«Մինչ Իլհամ Ալիևը Խաղաղության խորհրդի նիստում խոսում էր խաղաղության մասին, Ժնևի կենտրոնում երկու տղամարդիկ ինձ հետևում էին այնպես, որ լուրջ հիմքեր կային անհանգստանալու իմ անվտանգության համար։ Ընդամենը մի քանի օր առաջ Մյունխենում Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանի առաջին տիկինը և փոխնախագահը, հրապարակավ մաղթեց ինձ «առողջություն»՝ ակնհայտորեն սպառնալից տոնով։ Ես տեղի ունեցածը համարում եմ մահափորձ։ Ես հիմքեր ունեմ կասկածելու, որ Ալիևի ընտանիքն անմիջականորեն կապված է այս միջադեպի հետ»,- գրել է Հուսեյնովը X-ում։

Նա կոչ է արել ամերիկյան լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել այս իրավիճակին և Վաշինգտոնում գտնվելու ընթացքում այդ հարցն ​​ուղղակիորեն ուղղել Իլհամ Ալիևին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի