ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իր ամենամեծ ուժերն է կուտակում 2003 թվականից ի վեր. Bloomberg

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

Իրանի հետ լարվածության ֆոնին Վաշինգտոնը Մերձավոր Արևելք է ուղարկում հսկայական ուժեր, այդ թվում՝ առնվազն երկու ավիակիր, ինչպես նաև կործանիչներ և լցանավ։ Bloomberg-ը գրում է, որ սա տարածաշրջանում ամերիկյան ամենամեծ  խումբն է ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, գրում է The Insider-ը։

Ուժերի կուտակումը ցույց է տալիս, որ Թրամփն իրեն իրավունք է վերապահում երկարատև արշավ սկսել։ USS Abraham Lincoln ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ Արաբական ծովում են հունվարից, իսկ անցյալ շաբաթ հայտարարվեց, որ Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկել ամենամեծ ավիակիրը՝ Gerald R. Ford-ը, ուղեկցող նավերի հետ միասին։

FlightRadar24 մոնիթորինգի ծառայության տվյալները նաև ցույց են տալիս ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռների, լցանավերի և հետախուզական ինքնաթիռների ակտիվության կտրուկ աճ, որոնք ուղևորվում են դեպի Կատարի, Հորդանանի, Հունաստանի և Իսպանիայի բազաներ: Գործակալությունը նշում է, որ սա ներառում է նաև C-130J Super Hercules տրանսպորտային ինքնաթիռները, որոնք օգտագործվում են ծանր ռազմական տեխնիկայի տեղափոխման համար։

Bloomberg-ն այս խումբն անվանում է ԱՄՆ ուժերի ամենամեծ կենտրոնացումը Մերձավոր Արևելքում 2003 թվականից ի վեր, երբ Միացյալ Նահանգները զորքեր տեղակայեց Իրաք ներխուժումից առաջ։ Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը, հավանաբար, այս պահին ցամաքային զորքեր չի տեղակայի։

The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին սահմանափակ հարված հասցնելը՝ նրան ստիպելու հնարավորինս շուտ կնքել միջուկային համաձայնագիր։

Նախօրեին Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր Իրանին «շատ վատ բաներով», եթե այն ձգձգի միջուկային համաձայնագիրը։ Նա Թեհրանի համար սահմանել էր «10-15 օր» ժամկետ։ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ փակուղին կարգավորելու բանակցությունները լավ են ընթանում, բայց պահանջել էր, որ Թեհրանը այդ ժամկետում հասնի  համաձայնագրի։

Այս շաբաթվա սկզբին Ժնևում տեղի է ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Այն ավարտվեց հնարավոր միջուկային համաձայնագրի «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ համաձայնությամբ։

Լրատվամիջոցների  համաձայն՝ Իրանը համաձայնել է մինչև երեք տարի ուրանի հարստացման գործընթացը դադարեցնել, իր պաշարների մի մասը տեղափոխել արտասահման և պատրաստակամություն է հայտնել քննարկել Միացյալ Նահանգների հետ գործարար համաձայնագրերը, եթե պատժամիջոցները վերացվեն։ Այնուամենայնիվ, Թեհրանը դեռևս պնդում է իր հարստացման արտադրության ցիկլը պահպանումը սեփական հողի վրա, ինչը Վաշինգտոնը համարում է անընդունելի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի